«Սիվիլիթաս». «Հանթսմանների կողմից ստացված, նրանց ցանկությունը վերահաստատող նամակը հրապարակվել է դեռ հոկտեմբերի 1-ին»
Որոշ լրատվամիջոցներում լուր է տարածվել, թե «Սիվիլիթաս» հիմնադրամը կանոնադրական նպատակների իրականացման համար բարեգործ Ջոն Հանթսմանի հատկացրած գումարների վերաբերյալ Հանթսմաններից ստացած մեկնաբանությունը իբր թաքցնում է: Հանթսմանների կողմից ստացված, նրանց ցանկությունը վերահաստատող նամակը հրապարակվել է դեռ հոկտեմբերի 1-ին, բաժանվել է Ազգային ժողովում՝ ինչպես պատգամավորներին, այնպես էլ լրատվամիջոցների ներկայացուցիչներին, տրամադրվել է գլխավոր դատախազությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը: Այդ նամակի հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք ստորև. «Սույն նամակով Հանթսման Ինթերնեշընլ ԼԼՍ և Պոլիմեր Մաթերիալս Ինկ-ի անունից վերահաստատում ենք մեր նախորդ խնդրանքը, որ Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս ԼԼՍ-ի բաժնետոմսերի վաճառքից ստացված հասույթը (որի ընդհանուր զուտ գումարը, մենք հասկանում ենք՝ կազմել է $1,427,000) փոխանցվի «Սիվիլիթաս» հիմնադրամին նրա բարեգործական նպատակների օգտագործման համար՝ հիմնադրամի հիմնադիր և խորհրդի նախագահ պրն Վարդան Օսկանյանի միջոցով՝ նրա սեփական հայեցողությամբ, առանց վերջնաժամկետների, ով, մենք հասկանում ենք, հիմնադրամի անունից այդ միջոցները ի պահ է թողել իր մոտ և շարունակում է պահել այս միջանկյալ ժամանակահատվածում»: Նամակի բնօրինակը, ինչպես նաև «Սիվիլիթասի» գործին առնչվող մյուս փաստաթղթերը կարելի է գտնել «Սիվիլիթաս» հիմնադրամի կայքում՝ http://www.civilitasfoundation.org/am/images/stories/1.pdf :
«Սիվիլիթաս». «Հանթսմանների կողմից ստացված, նրանց ցանկությունը վերահաստատող նամակը հրապարակվել է դեռ հոկտեմբերի 1-ին»
Որոշ լրատվամիջոցներում լուր է տարածվել, թե «Սիվիլիթաս» հիմնադրամը կանոնադրական նպատակների իրականացման համար բարեգործ Ջոն Հանթսմանի հատկացրած գումարների վերաբերյալ Հանթսմաններից ստացած մեկնաբանությունը իբր թաքցնում է:
Հանթսմանների կողմից ստացված, նրանց ցանկությունը վերահաստատող նամակը հրապարակվել է դեռ հոկտեմբերի 1-ին, բաժանվել է Ազգային ժողովում՝ ինչպես պատգամավորներին, այնպես էլ լրատվամիջոցների ներկայացուցիչներին, տրամադրվել է գլխավոր դատախազությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը: Այդ նամակի հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք ստորև.
«Սույն նամակով Հանթսման Ինթերնեշընլ ԼԼՍ և Պոլիմեր Մաթերիալս Ինկ-ի անունից վերահաստատում ենք մեր նախորդ խնդրանքը, որ Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս ԼԼՍ-ի բաժնետոմսերի վաճառքից ստացված հասույթը (որի ընդհանուր զուտ գումարը, մենք հասկանում ենք՝ կազմել է $1,427,000) փոխանցվի «Սիվիլիթաս» հիմնադրամին նրա բարեգործական նպատակների օգտագործման համար՝ հիմնադրամի հիմնադիր և խորհրդի նախագահ պրն Վարդան Օսկանյանի միջոցով՝ նրա սեփական հայեցողությամբ, առանց վերջնաժամկետների, ով, մենք հասկանում ենք, հիմնադրամի անունից այդ միջոցները ի պահ է թողել իր մոտ և շարունակում է պահել այս միջանկյալ ժամանակահատվածում»:
Նամակի բնօրինակը, ինչպես նաև «Սիվիլիթասի» գործին առնչվող մյուս փաստաթղթերը կարելի է գտնել «Սիվիլիթաս» հիմնադրամի կայքում՝ http://www.civilitasfoundation.org/am/images/stories/1.pdf :