Քաղաքական

17.10.2012 15:27


ԲՀԿ–ական պատգամավոր. «Սեփական թեկնածուով հանդես գալը անհրաժեշտ է մեր հասարակությանը և մեր պետությանը»

ԲՀԿ–ական պատգամավոր. «Սեփական թեկնածուով հանդես գալը անհրաժեշտ է մեր հասարակությանը և մեր պետությանը»

Երեկ որոշ լրատվամիջոցներ համառորեն տարածում էին մի տեղեկություն, թե իբր նախագահականում նոր կոալիցիոն հուշագիր է նախապատրաստվում, որը ստորագրելու է նաև ԲՀԿ-ն, ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանը «zham.am» ասել է.

- Բնականաբար, այդ «որոշ լրատվամիջոները» ավելի շատ տեղեկություններ ունեն, թե ինչ է մշակվում նախագահականում, քան ես: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա ասեմ հետևյալը` նախագահական ընտրությունների վերաբերյալ դեռևս որևէ քննարկում չի եղել և առաջիկա օրերին չի սպասվում: Իսկ առանց նման քննարկումների կուսակցությունը որոշում չի կայացնի: Իսկ երբ որ այդ քննարկումները լինեն և որոշումը կայացվի, ապա մենք դրա մասին անպայման տեղյակ կպահենք լրատվամիջոցներին: Իսկ այս պահին կարող եմ ներկայացնել իմ մասնավոր տեսակետը` ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով: Քանզի անցած խորհրդարանական ընրությունները ցույց տվեցին, որ մարդիկ լուրջ սպասելիքներ ունեն ԲՀԿ-ից: Ասեմ նաև, որ սեփական թեկնածուով հանդես գալը անհրաժեշտ է ոչ միայն կուսակցությանը, այլ նաև մեր հասարակությանը, հասարակ մարդկանց և մեր պետությանը, վերջապես:

Այս խորագրի վերջին նյութերը