Լրահոս

17.10.2012 15:15


Վազգեն Սաֆարյան. «Ձևավորված է բավականին կաշկանդված բյուջե»

Վազգեն Սաֆարյան. «Ձևավորված է բավականին կաշկանդված բյուջե»

«Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ 2013թ. բյուջեն ոչ թե ներդրողական, այլ սպառողական տիրույթում է շարունակում մնալ, քանի որ սոցիալական ուղղվածություն ունի:

–Ձևավորված է բավականին կաշկանդված բյուջե։ Ես ակնկալում էի, որ կառավարությունը հաջորդ տարվա բյուջեն ավելի խիզախորեն կնախագծեր, սակայն չարեց, քանի որ մտահոգ է, որ ստանձնած լրացուցիչ պարտավորությունները, գուցե, չկարողանա լուծել,–ասել է նա՝ ավելացնելով, որ այս բյուջեով ևս չի խթանվում փոքր և միջին բիզնեսը, իսկ դա տնտեսությունը կշարունակի տանել մոնոպոլիզացիայի։ Բանախոսը նաև կարծում է, որ Հայաստանը պետք է հետևի հարկահավաքության Վրաստանի օրինակին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը