Լրահոս

17.10.2012 14:32


Անտառում ծառեր է հատել

Անտառում ծառեր է հատել

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 15։50-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Փամբակ գյուղից բերման են ենթարկել 1974թ. ծնված Ալբերտ Ա.-ին, որի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 3 խմ փայտանյութ:
Վարորդը համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել՝ հայտարարելով, որ փայտանյութը պատրաստել է ինքը՝ Վահագնաձոր համայնքի հարակից անտառում սղոցով ապօրինի հատելով 2 կանգուն ծառ:
Պատճառված վնասի չափը և ծառերի տեսակները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը