«Արմենիա» հեռուստաընկերությունն աշխատանքից ազատել է մեղավորներին
«Հարգելի՛ հեռուստադիտողներ և հատկապե՛ս ֆուտբոլասերներ.
ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի ղեկավարության անունից ներողամտություն ենք հայցում ֆուտբոլի սիրահարներից Արմենիա Թի Վի հեռուստաընկերության եթերով Հայաստան-Իտալիա ազգային հավաքականների հանդիպման հեռարձակման ընթացքում առաջացած տեխնիկական թերությունների համար:
Տեղի ունեցածն ուղիղ եթերի հեռարձակման կազմակերպման բարդ գործընթացի թերացում է, որը վրդովվեցրել է մեզ բոլորիս՝ մեր ազգային հավաքականի երկրպագուներին:
Ձեռնարկվել են խստորոշ և հստակ քայլեր. պատասխանատուները պատժված են, մեղավորներն աշխատանքից ազատված: Կիրառված և սահմանված են բոլոր հնարավոր միջոցները՝ նման բան այլևս չկրկնվելու համար:
Մենք հասկանում ենք Ձեր վրդովմունքը և ավելին՝ կիսում այն: Քանի որ երկուստեք գնահատում ենք իրավիճակը նմանօրինակ, այս ամենը մեզ վստահություն է ներշնչում, որ մենք նորանոր հնարավորություններ կունենանք ապացուցելու մեր պրոֆեսիոնալիզմը և կարժանանանք Ձեր գոհունակությանը: Շնորհակալություն, որ մեզ հետ եք:
Վազրիկ Սեկոյան Նախագահ և Գլխավոր տնօրեն ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ
Տեղեկանք
«Պանարմենիան Մեդիա Գրուպ» միավորման կազմում ընդգրկված են «Արմենիա», «Ա-ԹիՎի», «Արմնյուզ» հեռուստաընկերությունները, «ԱրմՌադիո107», «Ռադիո Ջան» ռադիոընկերությունները, «Նանե» ամսագիրը և «TV մոլ» շաբաթաթերթը:
2012թ-ի հուլիսի 18-ին ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պաշտոնապես հավանության է արժանացրել նշված միավորմանը և որոշում է կայացրել թույլատրել համակենտրոնացումը:
Նշված որոշման հիման վրա 2012 թվականի օգոստոսի 1-ին «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ՓԲ ընկերության և «Արմենիա Թի-Վի» ՓԲ, «Ա-ԹիՎի» ՍՊ, «Արմնյուզ» ՓԲ, «Ռադիո 107 ՖՄ» ՍՊ , «Ռադիոո ՊՌՈ» ՍՊ, «ՊանԱրմ Փաբլիշինգ Հաուս» ՓԲ ընկերությունների միջև կնքվել են գործակալական կառավարման պայմանագրեր, ինչի արդյունքում «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ՓԲԸ ստանձնել է նշված ընկերությունների կառավարումը»:
«Արմենիա» հեռուստաընկերությունն աշխատանքից ազատել է մեղավորներին
«Հարգելի՛ հեռուստադիտողներ և հատկապե՛ս ֆուտբոլասերներ.
ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի ղեկավարության անունից ներողամտություն ենք հայցում ֆուտբոլի սիրահարներից Արմենիա Թի Վի հեռուստաընկերության եթերով Հայաստան-Իտալիա ազգային հավաքականների հանդիպման հեռարձակման ընթացքում առաջացած տեխնիկական թերությունների համար:
Տեղի ունեցածն ուղիղ եթերի հեռարձակման կազմակերպման բարդ գործընթացի թերացում է, որը վրդովվեցրել է մեզ բոլորիս՝ մեր ազգային հավաքականի երկրպագուներին:
Ձեռնարկվել են խստորոշ և հստակ քայլեր. պատասխանատուները պատժված են, մեղավորներն աշխատանքից ազատված: Կիրառված և սահմանված են բոլոր հնարավոր միջոցները՝ նման բան այլևս չկրկնվելու համար:
Մենք հասկանում ենք Ձեր վրդովմունքը և ավելին՝ կիսում այն: Քանի որ երկուստեք գնահատում ենք իրավիճակը նմանօրինակ, այս ամենը մեզ վստահություն է ներշնչում, որ մենք նորանոր հնարավորություններ կունենանք ապացուցելու մեր պրոֆեսիոնալիզմը և կարժանանանք Ձեր գոհունակությանը:
Շնորհակալություն, որ մեզ հետ եք:
Վազրիկ Սեկոյան
Նախագահ և Գլխավոր տնօրեն
ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ