Լրահոս

17.10.2012 14:14


ՀՀԿ–ի փուչիկների պատվիրատուն իմացել է՝ ինչ է պատվիրում

ՀՀԿ–ի փուչիկների պատվիրատուն իմացել է՝ ինչ է պատվիրում

ՀՀԿ–ի փուչիկների գործով մեկ տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանի պաշտպան Կարեն Մանուչարյանը լրագրողներին ասել է, որ փուչիկների պատվիրատուն իմացել է՝ ինչ է պատվիրում։ Նրա փոխանցմամբ՝ Սերոբ Բոզոյանը դրանց պատվիրատուին նախապես զգուշացրել է, որ փուչիկներն իրարից առանձին, ավելի բարձր և կրակից հեռու պետք է պահել, բայց դժբախտաբար ամեն ինչ արվել է ճիշտ հակառակը։ ՀՀԿ–ի նախընտրական հանրահավաքի այդ օրվա 7000 փուչիկների պատրաստման համար Բոզոյանը ստացել է 770 հազ. դրամ, իսկ դա բավարար գումար չէ անվտանգ գազով լիցքավորելու համար։ Այդ պատճառով էլ Բոզոյանը լիցքավորել է մեթան գազով։

–Բոզոյանը ոչ մեկի անունը չի նշում, բայց պաշտպանյալս կազմակերպիչներին հայտնել է, որ նման բան կարող է տեղի ուենալ: Ըստ երևույթին, նա պարզապես պետք է հրաժարվեր կատարել այդ գործողությունը և զղջում է, որ համաձայնել է լիցքավորել այդ գազով,–ասել է փաստաբանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը