Թուրքիային և Ադրբեջանին միավորում է հայատյացությունը
Թուրքիան տարածաշրջանում գործոն դառնալու հավակնություններ ունի, և եթե այդ երկրի նախաձեռնությամբ Ասադի վարչակարգը տապալվի, ապա հնարավորություն կունենա իր նախաձեռնությամբ իշխանություն ձևավորել: Այսօրվա ասուլիսին նման տեսակետ է հայտնել թուրքագետ Հակոբ Չաքրյանը։ Ըստ բանախոսի՝ Թուրքիայի վարած քաղաքականությունը նրան իր հարևաններից մեկուսացրել է:
Ինչ վերաբերում է հայ–թուրքական հարաբերություններին, թուրքագետը նշել է. «Թուրք-սիրիական լարված հարաբերությունների ֆոնի վրա չեմ կարծում, որ հայ-թուրքական հարաբերությունները կվերսկսեն»։
Չաքրյանն ընդգծել է, որ բացի Ադրբեջանից, Թուրքիան որևէ հարևանի հետ լավ հարաբերություններ չունի։ «Ադրբեջանի հետ նրանք միասնական են միայն Հայաստանի և Ղարաբաղի հետ կապված հարցերում: Թուրքիային և Ադրբեջանին միավորում է հայատյացությունը: Թուրքիան սրված հարաբերություններ ունի նաև Իրանի հետ»:

7or.am