Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է փուչիկների գործով դատավարությունը։ Նիստին ամբաստանյալ Սերոբ Բոզոյանի պաշտպան Կարեն Մանուչարյանը դատարանին միջնորդել է պայմանական պատիժ կիրառել՝ առաջին անգամ նշելով, որ Սերոբ Բոզոյանը քաղցկեղով հիվանդ է: Ըստ փաստաբանի՝ մինչ այժմ այդ մասին չէր հայտարարվում ամբաստանյալի ցանկությամբ։
Նախորդ դատական նիստիյ մեղադրող կողմը դատարանին միջնորդել էր Սերոբ Բոզոյանին մեկ տարվա ազատազրկման դատապարտել :
Հիշեցնենք, որ Երևանի Հանրապետության հրապարակում մայիսի 4-ի նախընտրական զանգվածային միջոցառման ընթացքում գազալիցքավորված փուչիկների պայթյունի հետևանքով այրվածքներ էին ստացել և տարբեր բուժհաստատություններ տեղափոխվել 154 անձինք:
Փուչիկների գործով ամբաստանյալը քաղցկեղով հիվանդ է

7or.am