Լրահոս

17.10.2012 11:56


«Սիվիլիթաս»–ի աշխատակիցները երթով գնալու են դատախազություն

«Սիվիլիթաս»–ի աշխատակիցները երթով գնալու են դատախազություն

Այս ուրբաթ՝ հոկտեմբերի 19-ին, «Սիվիլիթաս» հիմնադրամի աշխատակիցները երթով գնալու են Գլխավոր դատախազություն՝ հանձնելու իրենց պահանջագիր-նամակը: Նամակում մասնավորապես պահանջելու են դադարեցնել ճնշումները «Սիվիլիթաս» հիմնադրամի և նրա հիմնադիր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի նկատմամբ:

Նույն պահանջով նրանց ստորագրահավաքին Հայաստանի տասնյակ գյուղերից ու քաղաքներից և աշխարհի 65 երկրից միացած հազարավոր մարդկանց անունից բոլորին կոչ են անում տեր կանգնել սեփական իրավունքներին և սկզբունքներին ու չհանդուրժել ամենաթողությունը:


Խաղաղ երթը կմեկնարկի ժամը 12:30-ին «Սիվիլիթաս»–ի գրասենյակից (Հյուսիսային պողոտա 1` Թումանյան-Տերյան խաչմերուկ) և կավարտվի Գլխավոր դատախազության շենքի մոտ (Վազգեն Սարգսյան փ. 5):

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը