Լրահոս

17.10.2012 11:52


Լյով. «Չեմ հասկանում... 4:0-ից հետո առավելությունը կորցնելը ուղղակի անհնարին է»

Լյով.  «Չեմ հասկանում... 4:0-ից հետո առավելությունը կորցնելը ուղղակի անհնարին է»

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հրավիրված ասուլիսին բառեր չէր գտնում, որ նկարագեր, թե  երեկ կայացած Գերմանիա–Շվեդիա խաղից հետո որքան է ցնցված։ Հիշեցնենք, որ այդ խաղն ավարտվել է 4։4 հաշվով՝ այն պարագայում, երբ գերմանացիները 4։0 հաշվով առջևում էին երկրորդ խաղակեսի սկզբին։  

«Ազնվորեն ասած`այս խաղից հետո ես կատարվածին բացատրություն չեմ գտնում: 4:0-ից հետո առավելությունը կորցնելը ուղղակի անհնարին է: Հանդերձարանում կատարյալ լռություն է. մեկը պառկած է նստարանին, մեկը`մերսման սեղանին, ու բոլորը կորցրել են խոսելու ունակությունը: 60 րոպե մենք ուղղակի հիանալի խաղացինք, տնօրինեցինք խաղի ընթացքը: Չէի սպասում, թե թիմը կկորցնի այդ ռիթմը:

Հավանաբար խնդիրները սկսվեցին խաղացողների գլխում: Մենք անչափ դժգոհ ենք, բայց միգուցե ինչ-որ մեկի համար սա դաս էր ամբողջ կյանքի համար»,–Լյովի խոսքերն է մեջբերում «Kicker»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը