Լրահոս

17.10.2012 11:17


Օբաման հեռուստաբանավեճում Ռոմնիին հաղթեց՝ 1:1

Օբաման հեռուստաբանավեճում Ռոմնիին հաղթեց՝ 1:1

Նոյեմբերի 6-ին ԱՄՆ–ում կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ՝ երեկ կազմակերպված հեռուստաբանավեճի երկրորդ փուլում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Բարաք Օբաման հաղթել է հանրապետական Միթ Ռոմնիին։ Հաղթողը որոշվում է հեռուստաբանավեճից հետո հեռուստաընկերությունների կողմից անցկացվող հանրային կարծիքի հարցումներով։

Այսպիսով՝ կարելի է ասել, որ հաշիվը հավասարեցվեց, քանի որ առաջին հեռուստաբանավեճում հաղթել էր Ռոմնին։ Այդ բանավեճից հետո Օբաման հայտարարել էր, որ Ռոմնին հաղթել է ստերով։

Վերջին՝ վճռորոշ հեռուստաբանավեճը նախատեսված է հոկտեմբերի 22-ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը