Լրահոս

17.10.2012 10:32


Ռուսաստան–Ադրբեջան ֆուտբոլային հանդիպումից հետո ռուս երկրպագուներն ադրբեջանցիներին ծեծել են

Ռուսաստան–Ադրբեջան ֆուտբոլային հանդիպումից հետո ռուս երկրպագուներն ադրբեջանցիներին ծեծել են

Երեկ Աշխարհի 2014թ. ֆուտբոլի առաջնության նախընտրական փուլի F խմբի շրջանակներում Մոսկվայում Ռուսաստանի հավաքականը հյուրընկալել էր Ադրբեջանի ընտրանուն։ Խաղն անցել է ռուսների բացահայտ առավելությամբ, ադրբեջանցիները ամբողջ թիմով գրեթե ողջ խաղի ընթացքում սեփական տուգանային հրապարակում են եղել։ Այնուամենայնիվ, ռուսները մեծ դժվարությամբ են կարողացել առավելության հասնել մրցակցի նկատմամբ. միայն խաղավերջին Ռոման Շիրոկովը հաջող է իրացրել նշանակված 11–մետրանոցը։ Արդարության համար, սակայն, պետք է նշել, որ տուգանայինն ակնհայտորեն սխալ էր նշանակված. խախտումը տեղի էր ունեցել տուգանային հրապարակից դուրս։ Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ գոլից մի քանի րոպե առաջ մրցավարը 11-մետրանոց չնշանակեց (խախտումը կրկին ռուս ֆուտբոլիստի նկատմամբ էր), թեև սա ավելի տեղին կլիներ, քան գոլային 11-մետրանոցը։  

Սակայն այս ամենով ֆուտբոլային կրքերը չհանդարտվեցին։ Ադրբեջանական մամուլի հաղորդմամբ՝ խաղավարտից հետո ռուս ֆանատները ադրբեջանցի ֆուտբոլային երկրպագուներին ծեծել են ու նրանցից հեռախոսներ ու դրամապանակներ խլել։ Դեպքը տեղի է ունեցել մետրոյի «Սպորտիվնայա» կայարանում։

Այս խորագրի վերջին նյութերը