Հոկտեմբերի 16-26-ը Հայաստանում կանցկացվի «Գրական տապան» փառատոնը, որն այս տարի իրականացվում է արդեն 3-րդ անգամ և Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու ծրագրի առանցքային նախագծերից մեկն է: Փառատոնի պատմությունը սկսվում է 2000-թ., երբ գերմանական «Լիտերատուրվերկշտատտ» կազմակերպության նախաձեռնությամբ ծնունդ առավ «Գրական ճեպընթաց-2000» նախագիծը, որի շրջանակում 40 երկրների 100-ից ավելի գրողներ 1,5 ամիս ճամփորդեցին Եվրոպայով` ավելի ուշ իրենց տպավորությունները վերածելով գրական ժողովածուի: Մեկ տարի անց `2001թ., ծրագիրն իր շարունակությունն ունեցավ Երևանում, որտեղ այս գաղափարից ոգեշնչված` Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերությունը տեղայնացրեց համաեվրոպական նախագիծը, և «Գրական տապան-2001»-ը Հայաստան հրավիրեց եվրոպացի բազմաթիվ գրողների: Հայաստանյան նախագծի արդյունքը եվրոպացի գրողների` Հայաստանին նվիրված ստեղծագործությունների ժողովածուն էր: Տասնամյա ընդմիջումից հետո անցյալ տարի «Գրական տապան-2011»-ը կրկին նոր շունչ հաղորդեց հրաշալի նախաձեռնությանը, և Երևանը կարճ ժամանակով դարձյալ վերածվեց գրական հարթակի, որտեղ խաչվում են եվրոպական գրական մշակույթները: Եվ արդեն ավանդաբար, 2012-ի հոկտեմբերին «Գրական տապան -2012»-ի ավելի քան 30 եվրոպացի մասնակիցները, ովքեր ներկայացնում են աշխարհի գրեթե 2 տասնյակ երկրների ժամանակակից գրականությունը, կրկին հանդիպում են Հայաստանում: Տարեցտարի փառատոնի ձևաչափը կատարելագործվում է` հարստանալով նոր մտահղացումներով, նոր շփումներով ու նախագծերով: Այս տարի տասն օր շարունակ գրական փառատոնի միջոցառումների շրջանակում արտերկրից ժամանած տասնյակ հյուրեր իրենց համար կբացահայտեն Հայաստանն իր պատմամշակութային ժառանգությամբ ու արդի գրական գործընթացների նոր զարգացումներով, հնարավորություն կունենան անմիջական շփումներ ունենալ ոչ միայն հայ գրչակից ընկերների, այլև հայաստանյան ստեղծագործական տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ: «Գրական տապան-2012»-ը կանցկացվի երկու պայմանական` արձակ և պոեզիա բաժիններով. փառատոնի հայ և եվրոպացի մասնակիցները` գրողներ, գրականագետներ և հայագետներ, կմասնակցեն գրական քննարկումների, կլոր սեղանների ու ընթերցումների: Փառատոնի երևանյան գերհագեցած ծրագրից բացի, միջոցառումներ տեղի կունենան նաև հանրապետության մարզերում, մասնավորապես` Լոռիում: Մասնակիցները կայցելեն Գոշավանք, Հաղարծին, Պարզ լիճ, Դսեղում և Վանաձորում կլինեն Թումանյանի և Զորյանի թանգարաններում: Մայրաքաղաքում փառատոնի մասնակիցներն ակտիվ հանդիպում-քննարկումներ, ինչպես նաև վարպետության դասեր կանցկացնեն բուհերի ուսանողների հետ։ Բացի այդ, Երևանում կանցկացվեն «Պոեզիան/արձակը փողոցում » և «Եվրոպական չափածո սահմանադրություն» նախագծերը, իսկ փառատոնի եզրափակիչ օրը Մայր Աթոռում կհանդիպեն Վեհափառ հայրապետի հետ: 2012թ. նորույթներից մեկն էլ փառատոնի խորհրդանիշ Նոյի կերպարն է, որից բացի, մասնակիցները կընտրեն նաև նահապետի որդիների, նավազների և հավատավոր հոտի այլ անդամների կերպարները: Փառատոնի ընթացքում տեղի կունենան «Գրական տապան-2011»-ի հուշագրությունների գրքի շնորհանդեսը և նախագծին նվիրված ֆիլմի նորամուտը: Փառատոնային տպավորություններն ու հայաստանյան հայտնությունները կներկայացվեն մեկ առանձին ժողովածուի էջերում, որը կտպագրվի արդեն 2013թ.` ամբողջացնելով « Գրական տապան -2012»-ի արդյունքը:
Մեկնարկում է «Գրական տապան-2012» փառատոնը