Իրանի ԱԳՆ–ն ԵՄ–ի նոր պատժամիջոցները «անմարդկային» է որակել, բայց և այնպես խոստացել է՝ իր դիրքերից հետ չի կանգնի
Պաշտոնական Թեհրանը Եվրոպական Միությանը դատապարտել է ընդունած նոր պատժամիջոցների համար, որոնք իրանական ԱԳՆ–ի կողմից որակվել են «ապօրինի, ոչ ողջամիտ, անմարդկային»։ Այս մասին գրում է «Washington Post»-ը: Իրանը, սակայն, խոստանում է, որ դրանք չեն ստիպի հետ կանգնել իր խաղաղասեր միջուկային ծրագրից:
Իրանի ԱԳՆ խոսնակ Ռամին Մեհմանփարաստն ասել է, որ երկիրը կարող է դիմակայել արևմտյան տնտեսական ճնշումներին, որոնց նպատակն է Իրանին հետ պահել ուրանի հարստացումից:
Հիշեցնենք, որ ԵՄ-ն նախօրեին արգելել էր Իրանից գազ ներմուծել, սահմանափակումներ էին դրվել նաև առևտրի և ֆինանսական գործարքների վրա: Նախորդ արևմտյան պատժամիջոցների թիրախն իրանական նավթն էր, իրանցի պաշտոնյաների մուտքը միջազգային բանկային ցանցեր: