Լրահոս

16.10.2012 19:43


Համաժողով` նվիրված ընտանեկան բռնության հիմնախնդրին Հայաստանում

Համաժողով` նվիրված ընտանեկան բռնության հիմնախնդրին Հայաստանում

     Սույն թվականի հոկտեմբերի 23-ին` ժամը 11:00-ին, ք. Երևանի Անի Պլազա հյուրանոցի «Անի» սրահում  Կանանց իրավունքների կենտրոն  ոչ կառավարական կազմակերպությունը (ԿԻԿ) կանցկացնի համաժողով` նվիրված ընտանեկան բռնության հիմնախնդրին Հայաստանում:

     Համաժողովի  նպատակն է` ներկայացնել Հայաստանում կանանց նկատմամբ ընտանեկան բռնության առկա իրավիճակը և ԿԻԿ-ի գործունեությունը բռնության կանխարգելման ոլորտում, ինչպես նաև հրավիրել հասարակության և պետական մարմինների ուշադրությունը ընտանեկան բռնության հիմնախնդրին` խթանելով ձեռնարկել հիմնախնդրի  վերաբերյալ  որոշակի և կտրուկ  քայլեր:

     Համաժողովին  մասնակցելու են Կանանց իրավունքների կենտրոնի, ինչպես Երևանի, այնպես էլ մարզային մասնաճյուղերի աշխատակազմը և կամավորները, տեղական ՀԿ-ները, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ոստիկանության, արդարադատություն իրականացնող մարմինների ներկայացուցիչներ և այլոք:

     Համաժողովի շրջանակներում կներկայացվի «Տղամարդիկ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» ցանցը և նրա գործունեությունը: 

Այս խորագրի վերջին նյութերը