Լրահոս

16.10.2012 15:30


Ընտրական օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու ԱԺ ՀԱԿ խմբակցության օրենսդրական փաթեթը

Ընտրական օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու ԱԺ ՀԱԿ խմբակցության օրենսդրական փաթեթը

Ընտրական օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու նպատակով    «Հայ Ազգային Կոնգրես» պատգամավորական խմբակցության կողմից Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ա.  Օրենսդրական փաթեթը

Օրենսդրական փաթեթը ներառում է երեք օրինագծերի նախագծեր`

ա) <<Հայաստանի հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> օրենքի նախագիծը (70 հոդված),

բ) <> ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> օրենքի նախագիծը (4 հոդված),

գ) <> օրենքի նախագիծը (7 հոդված):

Բ.  Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները

1) Վերացնել ԱԺ ձևավորման մեծամասնական ընտրակարգը և ամբողջությամբ անցում կատարել համամասնական ընտրակարգի (տես`փաստաթղթի 6.1 բաժինը).

  • օրենքի այս փոփոխությունը ուժի մեջ է մտնում 2016թ.-ի հունվարի մեկից, եթե մինչ այդ տեղի չեն ունենում ԱԺ արտահերթ ընտրություններ:

2) Տեսանկարահանել քվեարկության օրվա ամբողջ գործընթացը (տես`փաստաթղթի 3-րդ բաժինը).

  • տեսանկարահանվում են քվեարկության սենյակները և տեղամասային կենտրոնին հարող` մինչև 50 մետր շառավղով տարածքը,
  • տեսանկարահանումը կատարվում է անընդմեջ` ժամը 07:00-ից մինչև քվեարկության արդյունքների ամփոփումը,
  • թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների պահանջով նրանց տրամադրվում են տեսանկարահանված նյութերի կրկնօրինակները,
  • տեսանկարահանված նյութերը համարվում են ընտրական փաստաթուղթ:

 3) Տարանջատել բնակչության և ընտրողների ռեգիստրները (տես`փաստաթղթի 2-րդ բաժինը).

  • ի տարբերություն բնակչության պետական ռեգիստրում քաղաքացիների հաշվառման կարգի, ընտրողների ռեգիստրում ընդգրկվում են միայն վերջին մեկ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիները (մշտապես բնակվելու սահմանումը տրվում է <<Բնակչության պետական ռեգիստրի մասին>> օրենքում առաջարկվող փոփոխություններով): Նշված փոփոխությունը կատարելու արդյունքում ընտրողների ցուցակներից հանվում են հանրապետությունից երկարաժամկետ բացակայող քաղաքացիները, հետևաբար անհնար է դառնում նրանց փոխարեն քվեարկությունը և ընտրություններին ընտրողների կեղծ, ուռճացված տվյալների,
  • Ընտրողների ռեգիստրում չընդգրկված քաղաքացիները չեն կորցնում ընտրելու իրավունքը: Նրանց նկատմամբ կիրառվում է գործող օրենքի 7-րդ հոդվածով սահմանված կարգը:

 4) Ընտրողների ցուցակները, դրանցում կատարված փոփոխություններով հանդերձ դարձնել մշտապես և ամբողջությամբ հրապարակվող փաստաթուղթ` ներբեռնելու հնարավորությամբ.

  • Ընտրողների ցուցակները թարմացվում են տարին 2 անգամ՝ հունիսին եւ նոյեմբերին, իսկ համապետական ընտրությունների դեպքում` քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 41 օր առաջ

Այդպիսով, ընտրողների ցուցակները գտնվում են քաղաքացիական մշտական վերահսկողության ներքո:

 5) Պարտադիր ժամկետային զինվորական ծառայողներին ընդգրկել ոչ թե զինվորական մասերում կազմվող, այլ ըստ նրանց մշտական բնակության վայրի կազմվող ընտրողների ցուցակներում: Հետևաբար, նրանք կարող են քվեարկել, սակայն այն դեպքում, եթե օրենսդրությամբ սահմանված կարգով ծառայությունից ժամանակավոր արձակված են (տես`փաստաթղթի 6.4 բաժինը):

 6) Հրապարակել քվեարկության ընթացքում ընտրողների կողմից ստորագրված ցուցակները (տես`փաստաթղթի 2-րդ բաժինը).

  • Ընտրողների ստորագրած ցուցակները տեղամասային կենտրոնում մնում են փակցված, իսկ ԿԸՀ կայքում` տեղադրված, 15 օր:

 7) Համայնքների ղեկավարների անընդմեջ ընտրվելու իրավունքը սահմանափակել երկու ժամկետով (տես`փաստաթղթի 6.2 բաժինը):

 8) Նախընտրական քարոզչության փուլում Հանրապետության Նախագահի թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին հանրային հեռուստատեսությամբ տրամադրվող եթերաժամի համար սահմանել հստակ ժամային միջակայք` ժամը 20.00-ից 24.00-ի ժամանակահատվածում (տես`փաստաթղթի 4-րդ բաժինը).

  • յուրաքանչյուր թեկնածուի համար տրամադրվող եթերաժամի տևողությունը սահմանել օրական տասը րոպե,
  • արգելել նախընտրական քարոզչության փուլում քաղաքական գովազդի համար հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով վճարովի  եթերաժամի տրամադրումը:

9) Բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովները կազմավորել պետության կողմից, ընտրական հանձնաժողովների համակարգը դարձնել պետական համակարգի մաս (տես`փաստաթղթի 6.3 բաժինը).

  • ԿԸՀ նախագահին և անդամներին նշանակում է ՀՀ Նախագահը
  • ԸԸՀ և ՏԸՀ նախագահներին և անդամներին նշանակում են, համապատասխանաբար, ԿԸՀ-ն և ԸԸՀ-ն:
  •  0) Վերանայել քվեաթերթիկը որպես խիստ հաշվառման փաստաթուղթ դիտարկելու գործող հայեցակարգը և մինչև քվեարկության ծրարում հայտնվելը այն դիտարկել որպես ազատ շրջանառության փաստաթուղթ: Վերացնել քվեաթերթիկը տպագրելու, հաշվառելու, պահպանելու, ՏԸՀ անդամների կողմից ստորագրելու բարդ, խճճող և ծախսատար ընթացակարգերը:
  • ՏԸՀ-ներին քվեաթերթիկները տրամադրել ընտրացուցակներում հաշվառված ընտրողների կրկնակի քանակով,
  • Քվեաթերթիկը ընտրողին տրամադրվում է ինչպես ՏԸՀ անդամի կողմից, այնպես էլ դրա որոշակի խմբաքանակ տեղադրվում է քվեախցիկներում:

 Այս մոտեցումը իմաստազրկում է <>, էապես սահմանափակում է ընտրողի քվեարկության նկատմամբ հսկողության իրականացման հնարավորությունները: 

 11) Կիրառել ընտրողի մատը թանաքի կայուն հետք թողնելու միջոցով դրոշմելու մեխանիզմը.

  • ընտրողի մատի թանաքով դրոշմումը կատարվում է անտեսանելի, միայն հատուկ սարքի միջոցով երևացող նյութով,
  • թանաքի դրոշմը ընտողի մատին պետք է պահպանվի առնվազն 12 ժամ,
  • թանաքի դրոշմը դրվում է ընտրողի աջ կամ ձախ ձեռքի բութ մատի արտաքին` եղունգով պատված հատվածին,
  • մատը դրոշմելու համար նախատեսված թանաքը ձեռք բերելու, դրա որակի, ընտրական հանձնաժողովներին ապահովելու համար պատասխանատու է ԿԸՀ-ն,
  • ԿԸՀ-ն պետք է սահմանի նաև հատուկ կարգ` քվեարկության օրը թանաքի որակի պարբերական ստուգումներ կատարելու վերաբերյալ:

 12) Կիրառել քվեարկության ընթացքում քվեարկության ծրարները հանձնաժողովի անդամների անհատական կնիքներով  վավերացնելու կարգը.

  • քվեարկության ծրարները ոչ թե նախապես ստորագրվում կամ կնքվում են, այլ դրանք քվեարկության ընթացքում, յուրաքանչյուր ընտրողի համար առանձին իրենց անհատական կնիքներով  վավերացնում են ընտրողին քվեարկության ծրար տրամադրող և ընտրողի մատը թանաքով դրոշմող ՏԸՀ անդամները, ինչպես նաև` հանձնաժողովի կնիքով` քվեատուփի համար պատասխանատու ՏԸՀ անդամը,
  • առանց այս երեք նշանների առկայության, քվեարկության ծրարը վավեր չէ,
  • հանձնաժողովի անդամների անհատական կնիքները և հանձնաժողովի կնիքը դրվում են քվեարկության ծրարի` հատուկ դրա համար նախատեսված վանդականիշերում:

Ստանձնելով այսպիսի գործառույթ, հանձնաժողովի նշված երեք անդամները հանդես կգան որպես լցոնումը կանխող գլխավոր երաշխավորներ:

 13) Կիրառել ՏԸՀ անդամների հասցեական, անձնական պատասխանատվության սկզբունքը.

  • քվեարկության օրը ՏԸՀ անդամների գործառույթների փոփոխություն չի կատարվում, ՏԸՀ յուրաքանչյուր անդամ իրականացնում է վիճակահանությամբ իրեն ամրագրված գործառույթը և պատասխանատու է դրա կատարման համար:

 14) Հստակեցնել և պարզեցնել բողոքարկման համակարգը, երկարաձգել բողոքներ ներկայացնելու ժամկետները, սահմանելով, որ (տես`փաստաթղթի 5-րդ բաժինը).

  • ՏԸՀ գրանցամատյաններում գրանցված բողոքները համարվում են ԸԸՀ ներկայացված,
  • ՏԸՀ գրանցամատյանում բողոքները բողոքող կողմը կարող է գրանցել անձամբ,
  • ԸԸՀ-ն պարտավոր է քննարկել և որոշումներ կայացնել ներկայացված բոլոր բողոքների վերաբերյալ,
  • ԿԸՀ կամ ԸԸՀ կողմից բողոքը չքննարկելը կամ ձևական քննարկելը առաջացնում է պատասխանատվություն:

 15) Փոխել և պարզեցնել վերահաշվարկի դիմումները ներկայացնելու կարգը և սահմանել, որ.

  • վերահաշվարկի դիմումը կարելի է ներկայացնել նաև քվեարկության օրը` արդյունքներն ամփոփելուց հետո, գրանցելով այն ՏԸՀ գրանցամատյանում,
  • երկու ժամով երկարաձգել քվեարկության հաջորդ օրը վերահաշվարկի դիմում ներկայացնելու ժամկետը,
  • վերահաշվարկի դիմումները քննարկելու հաջորդականությունը որոշել միայն վիճակահանությամբ,
  • հավասարեցնել վերահաշվարկի դիմում ներկայացրած և վերահաշվարկին ներկա գտնվող կողմերի իրավունքները, մասնավորապես նախատեսելով, որ վերահաշվարկին ներկա գտնվող կողմը նույնպես ընտրական փաստաթղթերին ծանոթանալու և դրանցից քաղվածքներ կատարելու իրավունք ունի:

 16) Ընդլայնել վստահված անձանց լիազորությունները և նրանց թույլ տալ`

  • ստորագրել ընտրական ցուցակները,
  • լուսանկարահանել և տեսանկարահանել քվեարկության գործընթացը,
  • լուսանկարահանել և տեսանկարահանել ընտրողների ստորագրած ցուցակները,
  • ինքնուրույն գրանցել իր բողոքը ՏԸՀ գրանցամատյանում:

 17) Քվեարկության խցիկների ձևը և չափերը նախատեսել այնպես, որպեսզի բացի քվեթերթիկը նշագրելուց, ընտրողի մյուս բոլոր գործողությունները տեսանելի լինեն քվեարկության սենյակում գտնվողների համար:

 18) Քվեաթերթիկում քվեարկության վերաբերյալ գրիչով (այդ թվում` տարբեր գույնի գրիչներով) նշագրումը փոխարինել դրոշմով նշում կատարելով: Սա ևս մեկ մեխանիզմ է սահմանափակելու ընտրողի քվեարկության նկատմամբ հսկողություն իրականացնելու հնարավորությունը: Դրանով նաև էապես կնվազեցվի անվավեր քվեաթերթիկների տեսակարար կշիռը:

  • Քվեաթերթիկում քվեարկության վերաբերյալ դրոշմով նշագրելու ժամանակ պետք է օգտագործվեն միագույն թանաքով բարձիկներ:

 19) Քվեատուփի չափերը սահմանել այնպես, որպեսզի քվեաթերթիկը գցելու համար նախատեսված քվեատուփի ճեղքի լայնությունը բավարարի մեկ գործողությամբ առավելագույնը մեկ քվեարկության ծրար դրանով անցկացնելու համար:

 20) Բարեգործական ծրագրերի իրականացման արգելքի ժամանակահատվածը երկարաձգել և այն սահմանել ընտրությունների օրը նշանակելու օրվանից սկսած: Միևնույն ժամանակ սահմանել, որ սույն պահանջի խախտում հայտնաբերելու դեպքում, ԸԸՀ-ն կայացնում է որոշում` խախտում թույլ տված անձի թեկնածության գրանցումը ուժը կորցրած ճանաչելու մասին.

  • գործող ընտրական օրենսգրքով արգելվում է ընտրություններին մասնակցող անձանց կամ քաղաքական ուժերի կողմից կամ նրանց անունից բարեգործական ծրագրերի իրականացումը միայն նախընտրական քարոզչության փուլում,
  • գործող ընտրական օրենսգրքով նախատեսվում է, որ բարեգործական ծրագրերի իրականացման արգելքի խախտում հայտնաբերելու դեպքում ԸԸՀ-ն դիմում է դատարան:

 21) Որևէ  մեկի  օգնությամբ քվեարկությունը թոյլատրել միայն հաշմանդամությունը հաստատող օրենքով նախատեսված համապատասխան փաստաթղթի առկայության դեպքում: Տեսողության խնդիրներ ունեցող եւ առանց ակնոցի տեղամաս եկած անձանց հնարավորություն ընձեռել ինքնուրույն օգտվելու հանձնաժողովի տրամադրության տակ գտնվող խոշորացույցից: Այս կերպ ևս մեկ արգելք է ստեղծվում ընտրողի քվեարկության նկատմամբ հսկողության իրականացման համար: 

Գ <<Բնակչության պետական ռեգիստրի մասին>> օրենքում առաջարկվող փոփոխությունները

 1)      Տրվում է Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու սահմանումը, այն է`

  • Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող է համարվում այն քաղաքացին, ով տարիներով արտահայտված որևէ ժամանակահատվածի (օրինակ` մեկ տարվա) կեսից ավելին գտնվել է Հայաստանում:

2)      Հայաստանի Հանրապետությունից վեց ամսվանից ավելի ժամկետով անընդմեջ բացակայող քաղաքացիները լիազոր մարմնի նախաձեռնությամբ անմիջապես հանվում են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հաշվառումից, ռեգիստրում պահպանելով նրանց անհատական հաշվառման տվյալները: Նշված քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն վերադառնալուց քառասուս օր հետո, ավտոմատ կարգով վերականգնվում են  Հայաստանի Հանրապետությունում նրանց բնակության վայրի հաշվառման տվյալները:

Այս խորագրի վերջին նյութերը