«Грузия Online»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակած «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին այսօր լրագրողների հետ ունեցած զրույցում հայտարարել է, թե իր քաղաքական ուժը ռևանշիստական ծրագրեր չունի.
– «Վրացական երազանքը» ռևանշիստական ծրագրեր չունի: Այդ տեսանկյունից հասարակությունը պետք է հանգիստ լինի: Մենք ոչ մի դեպքում քաղաքական հետապնդումներ չենք իրականացնելու: Ինչ վերաբերում է իրավական հետապնդմանը, ապա այդ հարցը դատարանի իրավասության տակ է: Նրանք, ովքեր քրեական հանցագործություններ են կատարել, ստիպված կլինեն օրենքով պատասխան տալ դրա համար:
Կայքը, սակայն, չի նշում՝ արդյոք անդրադարձ եղե՞լ է Հարավային Օսիայի և Աբխազիայի խնդրին, և այդ համատեքստում դիտարկվե՞լ է ռևանշիզմի գաղափարը, թե՞ ոչ։
Իվանիշվիլի. «Մենք ռևանշիստական ծրագրեր չունենք»