Լրահոս

16.10.2012 15:27


ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «ԳԲՀ և Տերահերցային տեխնոլոգիաներ ու անլար Հաղորդակցություն» միջազգային գիտաժողովը

ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «ԳԲՀ և Տերահերցային տեխնոլոգիաներ ու անլար Հաղորդակցություն» միջազգային գիտաժողովը

Հոկտեմբերի 16-ին  ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց  «ԳԲՀ և Տերահերցային տեխնոլոգիաներ ու անլար Հաղորդակցություն» (Microwave and THz Technologies and Wireless Communications) միջազգային գիտաժողովը: 

Գիտաժողովի հիմնական թեմաներն են՝

1) Տերահերցային աղբյուրներ, դետեկտորներ, ալիքատարներ և լոկալիզացիա (տեղայնացում)

2) ԳԲՀ անտենաներ, ակտիվ և պասսիվ սարքեր

3) ԳԲՀ և Տերահերցային ալիքների կիրառությունները կենսաբժշկական և ռադարային տեխնոլոգիաներում, ինչպես նաև հեռակառավարման մեջ

4) Անլար (wireless) հաղորդակցություն և հարակից տեղեկատվական տեխնոլոգիաներ:

Գիտաժողովին հրավիրված են` Ճապոնիայի Նագոյայի համալսարանից պրոֆեսոր Կ. Կավազեն, Ճապոնիայի Օսակայի համալսարանից պրոֆեսոր Մ. Տոնոուչին, Ճապոնիայի Ֆուկուի համալսարանից պրոֆեսոր Ս. Նիշիզավան:

Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ-ի, ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի կողմից: Այն իր աշխատանքները կշարունակի նաեւ հոկտեմբերի 17-ին:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը