«Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից «Խաչաղբյուր-2» Փոքր ՀԷԿ-ի կառուցումն իրականացվում է երկու պետական արգելավայրերի՝ «Իջևանի» և «Արջատխլենու» տարածքում, սակայն «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի բնապահպանական մասի 27-րդ էջում գրված է. «ՀԷԿ-ի կառուցման տարածքում բնության հատուկ պահպանվող տարածքներ չկան»: Արգելավայրերի գոյության և նրանց վրա հնարավոր ազդեցության մասին նշված չէ նաև «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի կողմից «Մեգաէներջի» ՍՊԸ-ին տրված բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության մեջ, ինչը մեր կարծիքով հակասում է «ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածին, որով սահմանվում է. «ՀՀ-ում պետական արգելավայրի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերի կայունությունը կամ սպառնում է հատուկ պահպանության կարիք ունեցող էկոհամակարգերի, բուսական եւ կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը»:
Նախագծում գրված է նաև, որ «Շինարարության ժամանակ ծառահատումների անհրաժեշտություն չկա, քանի որ խողովակաշարն անցնում է ավտոճանապարհին զուգահեռ»: Սա ակնհայտ սուտ տեղեկատվություն է, քանի որ հովիտի այն մասը, որտեղով անցնելու է խողովակաշարը անտառապատ է և դժվարանցանելի նույնիսկ մարդու համար, ոչ մի ավտոճանապարհ այնտեղ չկա, իսկ 2,8 կմ երկարությամբ խողովակաշարը անցկացնելու ընթացքում անխուսափելի են խոշորամասշտաբ ծառահատումները, որոնց արդեն բնապահպանները ականատես են եղել և տեսանկարահանել:
Փաստորեն բնապանպանական փորձաքննությունն ըստ էության չի անցկացվել և բացահայտ խախտվել է նաև «ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի պահանջները, համաձայն որի. «Փորձաքննությունն առնվազն պետք է ընդգրկի. ա) նախատեսվող գործունեության հնարավոր ուղղակի եւ անուղղակի ազդեցության կանխորոշում, նկարագրում և գնահատում, մասնավորապես՝ կլիմակայան պայմանների, բուսական ու կենդանական աշխարհի, էկոհամակարգերի առանձին տարրերի, նրանց փոխհարաբերության ու կայունության, բնության հատուկ պահպանվող տարածքների, լանդշաֆտի, երկրաձևաբանական կառույցների, օդի, մակերեսային եւ ստորերկրյա ջրերի, ընդերքի, հողի»:
Ելնելով հարցի կարևորությունից, խնդրում ենք մեզ տրամադրել պարզաբանում հետևյալ հարցերի վերաբերյալ. 1. Ինչու՞ և ի՞նչ հիմքով է «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը թույլատրել մասնավոր ընկերությանը պետական արգելավայրի տարածքում տնտեսական գործունեություն ծավալելու` առանց գնահատելու դրա վտանգները էկոհամակարգերի վրա: 2. Ինչու՞ դուք, որպես պետական լիազոր մարմնի ղեկավար, պատասխանատվության չեք ենթարկում «Բնապահպանական փորձաքննության» ՊՈԱԿ-ի տնօրենին և այն փորձագետներին, ովքեր սուտ և կեղծ տեղեկություններ են ամրագրել ընկերությանը տրված բնապահպանական փորձաքննության մեջ: 3. Ո՞վ և ո՞ր կառույցն է ստանձնելու և հատուցելու շրջակա միջավայրին արդեն իսկ հասցված վնասները, արդյո՞ք ՀՀ բնապահպանության նախարարությունն իրեն մեղավոր չի զգում այս հարցում: 4. Ներկայումս ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Ձեր կողմից «Մեգաէներջի» ՍՊԸ կողմից Գետահովիտ համայնքին հասցված վնասը գնահատելու և փոխհատուցելու ուղղությամբ: Ակնկալում ենք սեղմ ժամկետում ստանալ Ձեր պատասխանը: «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն
Հարցում բնապահպանության նախարարին
ՀՀ բնապահպանության նախարար
Ա. Հարությունյանին
Հարցում
«Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից «Խաչաղբյուր-2» Փոքր ՀԷԿ-ի կառուցումն իրականացվում է երկու պետական արգելավայրերի՝ «Իջևանի» և «Արջատխլենու» տարածքում, սակայն «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի բնապահպանական մասի 27-րդ էջում գրված է. «ՀԷԿ-ի կառուցման տարածքում բնության հատուկ պահպանվող տարածքներ չկան»: Արգելավայրերի գոյության և նրանց վրա հնարավոր ազդեցության մասին նշված չէ նաև «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի կողմից «Մեգաէներջի» ՍՊԸ-ին տրված բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության մեջ, ինչը մեր կարծիքով հակասում է «ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածին, որով սահմանվում է. «ՀՀ-ում պետական արգելավայրի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերի կայունությունը կամ սպառնում է հատուկ պահպանության կարիք ունեցող էկոհամակարգերի, բուսական եւ կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը»:
Նախագծում գրված է նաև, որ «Շինարարության ժամանակ ծառահատումների անհրաժեշտություն չկա, քանի որ խողովակաշարն անցնում է ավտոճանապարհին զուգահեռ»: Սա ակնհայտ սուտ տեղեկատվություն է, քանի որ հովիտի այն մասը, որտեղով անցնելու է խողովակաշարը անտառապատ է և դժվարանցանելի նույնիսկ մարդու համար, ոչ մի ավտոճանապարհ այնտեղ չկա, իսկ 2,8 կմ երկարությամբ խողովակաշարը անցկացնելու ընթացքում անխուսափելի են խոշորամասշտաբ ծառահատումները, որոնց արդեն բնապահպանները ականատես են եղել և տեսանկարահանել:
Փաստորեն բնապանպանական փորձաքննությունն ըստ էության չի անցկացվել և բացահայտ խախտվել է նաև «ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի պահանջները, համաձայն որի. «Փորձաքննությունն առնվազն պետք է ընդգրկի.
ա) նախատեսվող գործունեության հնարավոր ուղղակի եւ անուղղակի ազդեցության կանխորոշում, նկարագրում և գնահատում, մասնավորապես՝ կլիմակայան պայմանների, բուսական ու կենդանական աշխարհի, էկոհամակարգերի առանձին տարրերի, նրանց փոխհարաբերության ու կայունության, բնության հատուկ պահպանվող տարածքների, լանդշաֆտի, երկրաձևաբանական կառույցների, օդի, մակերեսային եւ ստորերկրյա ջրերի, ընդերքի, հողի»:
Ելնելով հարցի կարևորությունից, խնդրում ենք մեզ տրամադրել պարզաբանում հետևյալ հարցերի վերաբերյալ.
1. Ինչու՞ և ի՞նչ հիմքով է «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը թույլատրել մասնավոր ընկերությանը պետական արգելավայրի տարածքում տնտեսական գործունեություն ծավալելու` առանց գնահատելու դրա վտանգները էկոհամակարգերի վրա:
2. Ինչու՞ դուք, որպես պետական լիազոր մարմնի ղեկավար, պատասխանատվության չեք ենթարկում «Բնապահպանական փորձաքննության» ՊՈԱԿ-ի տնօրենին և այն փորձագետներին, ովքեր սուտ և կեղծ տեղեկություններ են ամրագրել ընկերությանը տրված բնապահպանական փորձաքննության մեջ:
3. Ո՞վ և ո՞ր կառույցն է ստանձնելու և հատուցելու շրջակա միջավայրին արդեն իսկ հասցված վնասները, արդյո՞ք ՀՀ բնապահպանության նախարարությունն իրեն մեղավոր չի զգում այս հարցում:
4. Ներկայումս ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Ձեր կողմից «Մեգաէներջի» ՍՊԸ կողմից Գետահովիտ համայնքին հասցված վնասը գնահատելու և փոխհատուցելու ուղղությամբ:
Ակնկալում ենք սեղմ ժամկետում ստանալ Ձեր պատասխանը:
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն