Լրահոս

16.10.2012 14:52


Հայաստանից Հալեպ ուղևորվեց քաղաքացիական նախաձեռնության առաջին մարդասիրական ինքնաթիռը՝ բեռնված 14 տոննա պարենամթերքով

Հայաստանից Հալեպ ուղևորվեց  քաղաքացիական նախաձեռնության առաջին մարդասիրական ինքնաթիռը՝  բեռնված  14 տոննա  պարենամթերքով

Հոկտեմբերի 15-ին, ժամը 11:15-ին  «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Հալեպ ուղևորվեց  Սիրիայի աջակցության «Օգնիր եղբորդ» քաղաքացիական նախաձեռնության առաջին մարդասիրական ինքնաթիռը՝  բեռնված  14 տոննա  պարենամթերքով։  Թռիչքն իրականացրեց  «Էյր Արմենիա» ընկերության AN-12 բեռնատար ինքնաթիռը՝ հայկական անձնակազմով։

 Թուրքական կողմի  հետ նախնական պայմանավորվածության և հաստատված թռիչքային պլանի համաձայն բեռնատար ինքնաթիռը վայրէջք կատարեց  Էրզրումի օդնավակայանում։  Անցնելով   նախապես համաձայնեցված տեխնիկական, ինչպես նաև  զննում,  ինքնաթիռը հումանիտար բեռը հասցրեց Հալեպի միջազգային  օդանավակայան և  նուն օրն էլ վերադարձավ։

Սիրիահայ մեր հայրենակիցների  աջակցության  §Օգնիր եղբորդ¦ նախաձեռնությունը լայն  արձագանք  է գտել  մեր  հասարակության ամենալայն շերտերի շրջանում։ Մեր տասնյակ համաքաղաքացիներ, հայրենի մտավորականներ,  քաղաքական գործիչներ և  գործարարներ  են արձագանքել սիրիահայ մեր հայրենակիցներին  պատերազմի արհավիրքի դեմ   մենակ  չթողնելու,  նյութական և բարոյական աջակցություն ցուցաբերելու  մեր կոչին։ Նախաձեռնությանն   իրենց մասնակցությունն են բերել.

  • ԼՂՀ  Գյուղի և գյուղաջակցության հիմնադրամը `

5025 շիշ  ձեթ                 

4000 կգ   հնդկաձավար                                                                                                                         5000 կգ  ձավար

1000 կգ  մակարոն

5000 կգ  հաճար                                                                             

5400 տուփ  ջեմ                                                               

  • «ԱԼԵՔՍ ԳՐԻԳ» ընկերություն`

 5000  կգ շաքարավազ

 5000 կգ բրինձ

 5000 շիշ ձեթ

  • «ԱՐՏՖՈՒԴ» ընկերություն`   

1000 տուփ բ.խավիար

1000 տուփ բ. պահածո

1000 տուփ կանաչ ոլոռ

  • «ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹ» ընկերություն`

10000 տուփ հալած պանիր

2000 փաթեթ կաթի փոշի

  • ԱԳՐԱՐԱՅԻՆ  ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ` 

1000 կգ պանիր

 

  • «ՄԱՐԻԱՆՆԱ» ընկերություն`     

500 կգ կաթի փոշի

  • «ՍԱՍ ԳՐՈՒՊ»  ընկերություն`   

160 տուփ ձկան պահածո

500 տուփ կանաչ ոլոռ

24 արկղ մակարոն

2 արկղ կոնֆետ

2 արկղ թեյ

 

«ԳՐԱՆԴ ՀՈԼԴԻՆԳ» ընկերությունը տրամադրել է բեռների փաթեթավորման արկղերը:

Սեպտեմբերի 19-ից  «Օգնիր եղբորդ» նախաձեռնության    հաշվեհամարին կատարվել են հետևյալ փոխանցումները.

  • «ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ» բարեգործական հիմնադրամ-15 մլն դր
  • «ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄ» -5 մլն. դր
  • «ՄԻԿ ՄԵՏԱԼ»   ընկ. -2 մլն դր
  • «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»- 1 մլն. Դր
  •  
  • «ՀայՌուսգազարդ»  ընկերություն`

Գլխավոր տնօրեն ` Վարդան  Հարությունյան -1 մլն. դր

Ռուբեն Սուրենյան-  200.000դր

Կարեն Մովսիսյան-200.000դր

Գարեգին Առաքելյան-200.000դր

Հրանտ Թադևոսյան-200.000դր

Խաչատուր Բաղդասարյան-200.000դր

Սարգիս Օհանյան-200.000դր

  • «ՊՐՈՏՈՆ» ընկ.- 500.000դր
  • «ԻԶՈՏՈՊ ԴԵԼՏԱ»  ընկ.  - 500.000դր
  • Երևանի 19-րդ ամբուլատորիա, Սեբաստիա բժշկական կենտրոն

            և Էլեն-Նարե ծննդօգնության կենտրոնի աշխատակիցներ -   210.000դր

  • «ՀԱՐՎԱԼ ՄԱՇԻՆԱՐԻ»- 200.000դր
  • «ՆՈՒՇԻԿՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ»- 150.000դր

             Գարեգին Նուշիկյան-50.000դր

  • ԱԺ ՀՀԿ խմբակցություն-849.160դր
  • ԱԺ ՕԵԿ խմբակցություն-60.000դր
  • ԱԺ ՀՅԴ խմբակցություն-56.000դր
  • Անահիտ Ավագյան-60.000դր
  • Մարալ Հասրճեան-  40.000դր
  • Արմեն Մարտիրոսյան   -10.000դր
  • Հարություն Ծատրյան-5000դր
  • Նարիման Սմբատյան- 2000դր

Նախաձեռնության առաջին  օրերին ՀՅԴ Բյուրոյի և սիրիահայ բարերաների աջակցությամբ հավաքվել է 32.700 ԱՄՆ դոլար, որը տրամադրվել է Հալեպի 327 անապահով հայ ընտանիքներին՝  յուրաքանչյուրին 100-ական դոլար:

Նախաձեռնության շուրջ համախմբվել են մի շարք հասարակական կազմակերպություններ` Հայ Օգնության Միությունը(ՀՕՄ), Համազգային հայ կրթական և մշակութային միությունը, Հայաստանի Ազգային Սկաուտական Կազմակերպությունը (Հ.Մ.Ը.Մ), ՀՅԴ Երիտասարդական, Պատանեկան, «Նիկոլ Աղբալյան»  միությունները, «Գլոբալ Արմենիան Ռեսփոնս» փրկարարական կազմակերպությունը և բազմաթիվ անհատներ:

ՎիվաՍել ՄՏՍ ընկերության ցանցում ՎիվաՍելի հովանավորությամբ գործում է նվիրատվության SMS ակցիա, որից հավաքված միջոցները նույնպես կուղղորդվեն «Օգնիր եղբորդ» հաշվեհամարին:

Առաջին անհրաժեշտության դեղորայքով նախաձեռնությանն իր աջակցությունն է ցուցաբերել «ԱՐՓԻՄԵԴ» ընկերությունը:

Հալեպ հումանիտար  թռիչքի կազմակերպման աշխատանքներում շոշափելի աջակցություն է ցուցաբերել «ՓՅՈՒՆԻԿ» հիմնադրամըa:

Բազմաթիվ երիտասարդ կամավորների կողքին բեռնատար ինքնաթիռի արագ բեռնավորման աշխատանքներին իրենց օպերատիվ և սրտացավ մասնակցությունն են բերել ԶՎԱՐԹՆՈՑ  միջազգային օդանավակայանի և մաքսատան աշխատակիցները:

Քաղաքացիական խումբը նաև իր շնորհակալությունն է հայտնում «ԱռԷքսիմԲանկ»-ի կենտրոն մասնաճյուղին, որը սպասարկում է նախաձեռնության հաշվեհամարը և օպերատիվ տեղեկություններ փոխանցում  նախաձեռնության հաշվեհամարին կատարվող դրամական փոխանցումների վերաբերյալ:

«Օգնիր եղբորդ» նախաձեռնող խումբն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր անհատներին, գործարարներին, քաղաքական և բարեսիրական կազմակերպություններին, որոնք  իրենց շատ կարևոր ներդրումը բերեցին  հակամարտության արդյունքում անդառնալի կորուստներ կրող սիրիական համայնքին։

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը շարունակվում է։

«Օգնիր եղբորդ» նախաձեռնող խումբ

Այս խորագրի վերջին նյութերը