Քաղաքական

16.10.2012 13:40


Լևոն Զուրաբյան. «...նման է շուլերների հետ թղթախաղ խաղալուն»

Լևոն Զուրաբյան. «...նման  է շուլերների հետ  թղթախաղ  խաղալուն»

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նախընտրական գործընթացներին և առաջիկա նախագահական ընտրություններին։

Զուրաբյանը նշել է, որ Հայաստանում ընտրությունները խիստ վարկաբեկված են, ինչն էլ մարդկանց զրկում է որևէ փոփոխության հասնելու հույսից.

–Մայիսի 6-ին  տեղի ունեցածը շուլերական խաղ է: Մեր հիմնական հակառակորդը ընտրակեղծարար մեքենան է և այն ռեժիմը, որն այսօր կա: Հայաստանում ընտրություններին մասնակցելը նման  է շուլերների հետ  թղթախաղ  խաղալուն, և  մենք պետք  է մտածենք՝ ինչպես պետք  է բռնենք շուլերների ձեռքը:

Բանախոսը ներկայացրել է իրենց առաջարկած ընտրական փոփոխությունների փաթեթը։ Այն, մասնավորապես, ենթադրում է, որ մեծամասնական ընտրական համակարգը պետք է վերացվի, քվեարկության ողջ գործընթացը պետք է նկարահանել (և՛ տեղամասում, և´ տեղամասից դուրս), վերացնել բազմակի քվեարկության հնարավորությունը, ընտրությունների ժամանակ կիրառել մատները թանաքոտելու  սկզբունքը և այլն։

–Եթե ՀՀԿ-ն  չի ցանկանում խայտառակվել  ու  ևս մեկ անգամ համարվել ահաբեկմամբ և կեղծիքներով  ընտրված իշխանություն, ապա պետք է ընդունի  փոփոխությունների այս փաթեթը,–ավելացրել է Զուրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը