Լրահոս

16.10.2012 14:20


Հանթսմանը հանդես կգա հայտարարությամբ, և իրենց երեսը փրկելու համար պետք է արագ գործը կարճեն

Հանթսմանը հանդես կգա հայտարարությամբ, և իրենց երեսը փրկելու համար պետք է արագ գործը կարճեն

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի իրավապաշտպան Տիգրան Աթանեսյանը  լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանել է, թե ինչո՞ւ է Օսկանյանը իր բանկային հաշիվների փաստաթղթերը տվել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյաին:

Երբ պարզ դարձավ, որ սա քրեական հետապնդում է, որքանով ես եմ տեղյակ՝ ԱԺ նախագահի կողմից անձնական խնդրանք է եղել: Կգա ժամանակը, և պարոն Օսկանյանն ավելի մանրամասն կասի,–նշել է փաստաբանը:

«Գալա»–ին տված հարցազրույցում էլ նա հայտնել է, որ Հանթսմանը հանդես կգա ԱԱԾ- ի նկրտումների վերաբերյալ խիստ բացասական հայտարարությամբ.

Բա իհարկե՝ կանի հայտարարություն: Մարդու անունը հոլովում են տարբեր ձևերով: Հանթսմանների ընտանիքը շատ հարգված, շատ լուրջ, պարկեշտ ընտանիք է, ճանաչված Ամերիկայում, որդին Հանրապետական կուսակցությունից առաջադրվել էր նախագահի թեկնածու: Եվ պարզվում է, որ այդ ընտանիքն ունի բարի համբավի խնդիր, և այդ բարի համբավը գլխավոր դատախազի կողմից պաշտպանվելու խնդիրն է: Գիտեք, մի քիչ զավեշտի է նման: Իհարկե, կլինի պատասախան:

Իսկ հարցին, թե ինչո՞ւ Հանթսմանը ավելի վաղ հանդես չէր գալիս հայտարարությամբ, փաստաբանը պատասխանել է.

-Ճիշտն ասած, պարոն Օսկանյանը չէր հավատում, որ ԱԱԾ-ն և գլխավոր դատախազը այս քայլին կգնան:

Հանթսմանի՝ Հայաստան գալը Աթանեսյանը քիչ հավանական է համարում, քանի որ ընդգծում է, որ խոսքը տարեց, նաև՝ քաղցկեղով հիվանդ և շատ մեծ արժանիքներ ունեցող մարդու մասին է.

–Այդ մարդը չի գա Հայաստան զուտ դրա համար: Մեր պետական մարմինները պետք է հաշվի առնեն: Արդեն իսկ, գիտեք, քրեական գործ չկա, սա ոչ թե ինչ-որ պաշտպանական տակտիկա է կամ փաստաբանի հայտարարություն, ոչ, քրեական գործ իրոք չկա, հիմքեր չկան: Երբ որ պարոն Հանթսմանը կանի իր հայտարարությունը, իմ կարծիքով՝ իրենց երեսը փրկելու համար պետք է արագ գործը կարճեն և մոռանան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը