Հաշմանդամություն ունեցող 5 երեխաներից 1-ը հաճախում է հանրակրթական դպրոց՝ առկա են բազմաթիվ անհավասարություններ
Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաները շարունակում են մնալ հայ բնակչության առավել խոցելի և մեկուսացված խմբերից մեկը` բախվելով բազմաթիվ անհավասարությունների` կրթության, ընտանեկան խնամքի, ներառման և մասնակցության հարցում, ինչպես նշված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից նախաձեռնված «Խոսքը ներառման մասին է» զեկույցում, որի պաշտոնական շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր բարձրաստիճան քաղաքականություն մշակողների և որոշում կայացնողերի մասնակցությամբ:
Համաձայն Հայաստանում Սոցիալական Պատկերը 2011թ. զեկույցի` հաշմանդամություն ունեցող երեխաներ ունեցող ընտանիքների աղքատության մակարդակը 54% է` համեմատ երկրի միջին ցուցանիշի` 38%:
«Հայաստանում վերջին տարիների ընթացքում ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր գիտակցում են, որ այն հասարակությունը, որը ներառում է հաշմանդամություն ունեցող երեխաներին, լավագույնն է: Ներառական մանկապարտեզներում և դպրոցներում սովորելը անցագիր է այն հասրակություն, որտեղ յուրաքանչյուր անդամը կարող է ունենալ արժանավայել կյանք»,- նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ տկն Հենրիետ Արենսը:
Հաստատված հաշմանդամություն ունեցող երեխաները կազմում են Հայաստանի երեխաների մեկ տոկոսը (8,000): Հետազոտությունն իրականացվեց 5707 երեխաների ընտանիքների կամ խնամք տրամադրողների հետ, որոնցից 5322-ը գտնվում էին ընտանեկան խնամքի ներքո, իսկ 385-ը մանկատներից էին:
Հետազոտությունը պարզեց, որ չնայած ծնողական խնամքի ներքո գտնվող հաստատված հաշմանդամություն ունեցող երեխաների 70%-ը հաճախում է հանրակրթական դպրոց, մտավոր հաշմանդամություն և լսողական խնդիրներով երեխաների տոկոսը հանրակրթական դպրոցներում ավելի ցածր է` 48% և 56% տոկոս: Մոտավորապես հենաշարժական համակարգի և մտավոր հաշմանդամություն ունեցող չորս երեխաներից մեկը չի հաճախում դպրոց: Ավելին, հաստատությունում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաները գրեթե դուրս են գտնվում կրթական գործընթացից, ընդ որում նրանց 72%-ը որևէ դպրոց չի հաճախում:
Հաշմանդամություն ունեցող երեխաները հաստատությունում հայտնվելու առավել ռիսկի տակ են այլ երեխաների հետ համեմատ: Համաձայն զեկույցի` հետազոտությանը մասնակցած հաշմանադամություն ունեցող շուրջ 6,000 երեխաներից 13%-ը տեղավորվել է հաստատությունում /մանկատանը կամ հատուկ դպրոցում/, մինչդեռ հաշմանդամություն ունեցող երեխաների 23%-ը երբեք դուրս չի եկել հաստատության տարածքից, և եթե դուրս է եկել միայն բժշկին այցելելու նպատակով:
Հետազոտության արդյունքում ձեռքբերված տվյալները վերհանել են նաև սեռային տարբերություններ: Այսպիսով, հաշմանդամություն ունեցող աղջիկները հաստատությունում հայտնվելու առավել ռիսկի տակ են, քան տղաները, և ավելի հավանական է, որ նրանք դպրոցից դուրս կմնան, քան տղաները, հատկապես գյուղաքաղաքներում:
Նշանակալից անհավասարություններ առկա են նաև քաղաքային և գյուղական համայնքներում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների մոտ: Մասնավորապես, քաղաքային համայնքներում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների 23%-ը չի հաճախում դպրոց` համեմատ հաշմանդամություն ունեցող բոլոր երեխաների միջին հաշվով 18%-ի:Նմանատիպ տարբերություն է նկատվում նախադպրոցականների հաճախելիության և մանկաբուժական խնամքի հարցում:
Հետազոտությանը մասնակցած հաշմանդամություն ունեցող երեխաների 12%-ը ընդհանրապես ընկեր չունի և 33%-ը չի մասնակցում իրենց համայնքներում տեղի ունեցող ոչ մի միջոցառմանը: Մտավոր և համակցված հաշմանդամություն ունեցող երեխաները համայնքային և մշակութային կյանքում, ինչպես նաև սպորտում մասնակցության ամենացածր ցուցանիշն ունեն, և առավել հավանական է, որ նրանք ընկերներ չունենան:
Այս զեկույցը հանդես է գալիս որպես վերջին տասնամյակում իրականացված հետազոտություններից առաջին ամենախոշոր նախաձեռնությունը, որը բացահայտում է Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների իրավիճակը և նրանց համար ծառայությունների սպեկտրի մատչելիության հարցը: