Լրահոս

16.10.2012 12:40


Վարդան Օսկանյանի փաստաբան. «Մարտի 1-ը հիշեք ու հասկացեք, թե դատարաններն ինչ քաղաքական պատվերի են ունակ»

Վարդան Օսկանյանի փաստաբան. «Մարտի 1-ը հիշեք ու հասկացեք, թե դատարաններն ինչ քաղաքական պատվերի են ունակ»

Այսօր հրավիրված մամլո ասուլիսին ԱԺ ԲՀԿ–ական պատգամավոր Վարդան Օսկանյանի փաստաբանը՝ Տիգրան Աթանեսյանը, անդրադառնալով Օսկանյանի դեմ հարուցած քրեական գործին, նշել է, որ երբ կխոսեն Հանթսմանները (ում փողերը լվանալու վերաբերյալ էլ հարուցվել է քրեական գործը «Սիվիլիթաս»–ի դեմ), դա կունենա շատ հետաքրքիր և լուրջ հետևանքներ։

–Նրանք կխոսեն, և դա շատ հետաքրքիր հետևանքներ կունենա որոշ մարդկանց համար, որովհետև այդ անունը հոլովելը պատիվ չի բերում Հայաստանին, դա մեր ազգային շնորհակալությունն էր: Որքան ես գիտեմ, շատ բացասաբար են վերաբերվում տեղի ունեցող բոլոր գործընթացներին,–ասել է Աթանեսյանն ու հավելել, որ ժամանակը կգա, և Հանթսմանները կխոսեն, ինչը ամպրոպի նման մի բան կլինի գործը հարուցողների համար։

Անդրադառնալով որոշ պաշտոնյաների խոսքերին, թե Օսկանյանը պետք է «բարձր գոռար» իր անմեղությունն ապացուցելու նպատակով` փաստաբանն ընդգծել է, որ լռությունը շատ անգամ ավելի բարձր ճիչ է: Աթանեսյանը հիշեցրել է նաև «մարտի 1»–ի դեպքերի վերաբերյալ հարուցված գործերի մասին ու ավելացրել.

–Մարտի 1-ը չմոռանանք` թե դատարաններն ինչ քաղաքական պատվերի են ունակ: Այս երկրում ոչ ոք էլ չի վստահում նախաքննության մարմնին։

Հիշեցնենք, որ Օսկանյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ ՔՕ 179 (ուրիշի ունեցվածքի առանձնապես խոշոր չափերի յուրացում) և 190 (անօրինական ճանապարհով ձեռք բերված եկամուտների լեգալացում) հոդվածներով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը