Քաղաքական

16.10.2012 11:52


Օսկանյանի փաստաբանը գործը կարճելու մասին միջնորդություն է ներկայացնելու

Օսկանյանի փաստաբանը գործը կարճելու մասին միջնորդություն է ներկայացնելու

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը լրագրողներին ասել է, որ Հայաստանում բանկային գաղտնիքի իրավունքը չի պահպանվում, և Ազգային անվտանգության ծառայությունն առանց դատարանի որոշման կարողացել է տիրանալ Վարդան Օսկանյանի բանկային փոխանցումների մասին տեղեկությանը:

–Իրավապահ մարմիններին որտեղի՞ց ինֆորմացիան բանկային ծախսերի մասին: Հայաստանում բանկային համակարգը չի պահպանում բանկային գաղտնիքը, և այս պայմաններում բանկային համակարգի զարգացման մասին խոսելն անհնար է,-ասել է նա։

Փաստաբանը նաև նշել է, որ միջնորդություն  է ներկայացնելու «Սիվիլիթաս»-ի վերաբերյալ քրեական գործը կարճելու մասին:

–Այս գործը ունի բացառապես քաղաքական ենթատեքստ։ Միջնորդության մեջ ներկայացնելու եմ իրավական բոլոր հիմնավորումները, քրեական գործը շինծու է,–ընդգծել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը