Հալեպի Ժդեյդե թաղամասում ընթացող բախումների ժամանակ 2 հայ երիտասարդ է զոհվել։ Այս մասին տեղեկացնում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի Բերիո լուրերի էջը։
Զոհերից մեկը ծնունդով Յաքուբիա բնակավայրից 34-ամյա Օվսիա Սալիպան է, իսկ մյուսը՝ 1981թ.-ին ծնված Միսաք Գահապյանը։ Նույն շրջանում վիրավորվել է 1979 թ.-ին ծնված Շանթ Տեր Մխսյանը։
Հալեպում երեկ բախումները գրեթե չեն դադարել։ Թեև հայկական թաղամասերը անմիջականորեն բախումների թիրախում չեն, սակայն հրթիռակոծությունների ու պայթյունների ձայները լսելի են նաև այդտեղ։
Հալեպում զոհվել է երկու հայ, մեկն էլ վիրավորվել