«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում կանցկացվեն մշակութային և հնագիտական ժառանգությանը նվիրված սեմինարներ
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող կրթական նախագծերի շրջանակում 2012թ. հոկտեմբերի 16-ին և 18-ին §Էրեբունի¦ պատմահնագիտական արգելոց-թանգարանում կանցկացվեն մշակութային և հնագիտական ժառանգությանը նվիրված 2 թեմատիկ սեմինարներ` դպրոցական ուսուցիչների համար: Դպրոցների ուսուցիչներից ձևավորված 1-ին լսարանը ներկայացնում են մայրաքաղաքի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների թիվ 29, 42, 54, 83, 148 և 149 ավագ դպրոցների 15 ուսուցիչները:
Հաշվի առնելով այն, որ ժամանակակից աշխարհում հանրակրթությունը ևս միտված է դառնալ բազմառարկայական և միջառարկայական, սեմինարները նպատակ ունեն աջակցել դպրոցում մշակութային ժառանգության մանկավարժության ներդրմանը:
Սեմինարները կանդրադառնան ժառանգության հասկացություններին և դպրոցական ուսուցչի դերին` ժառանգության ճանաչմանն ուղղված գործողությունների համատեքստում: Միաժամանակ կմեկնաբանվի ժառանգության պահպանության օրենսդրական շրջանակը` ազգային և միջազգային մակարդակներում: «Հնագիտական ժառանգություն. Էրեբունի» թեմատիկ սեմինարը կկենտրոնանա Երևանի բնօրրանի` Էրեբունի ամրոցի պատմությանը և պահպանության խնդիրների վրա` ուսուցիչներին առաջարկելով աշակերտի մեջ դպրոցական նստարանից սերմանել պատմական քաղաքի բնակիչ լինելու պատասխանատվությունը: Կազմակերպիչներն ակնկալում են արդյունավետ երկխոսություն` դպրոցի և ժառանգության պրոֆեսիանալների միջև` ի նպաստ ժառանգության մասին իրազեկության:
Թեմատիկ սեմինարները պատրաստվել են ԵՄ Արևելյան գործընկերության «Մշակույթ» ծրագրի շրջանակում իրականացվող «Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության զարգացման¦ նախագծի շրջանակում` «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» Հ/Կ կողմից` ՀՀ Գիտության և կրթության նախարարության հետ սերտ համագործակցությամբ: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը նախագծի մասնակցային գործընկերն է: Նախագիծը ֆինանսավորվում է ԵՄ կողմից: «Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության զարգացման» նախագիծը իրականացվում է Վրաստանում /ԻԿՕՄՕՍ/Վրաստան, գլխավոր գործընկեր/, Հայաստանում /ԻԿՕՄՕՍ/Հայաստան, գործընկեր/ և Ուկրաինայում /("Architectura I Prestizh", գործընկեր/: Հայաստանում նախագծի շնորհանդեսը տեղի է ունեցել 2012թ. հունիսի 15-ին` §Էրեբունի¦ պատմահնագիտական արգելոց-թանգարանում:

ԻԿՕՄՕՍ/Հայաստան Հ/Կ
§Էրեբունի¦ պատմահնագիտական արգելոց-թանգարան