Լրահոս

16.10.2012 10:43


Բնապահպանները վերահաստատում են իրենց պահանջները

Բնապահպանները վերահաստատում են իրենց պահանջները

ՀՀ բնապահպանության նախարար

Ա. Հարությունյանին 

Կրկնօրինակը ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին

Հինգ օր առաջ` 11 հոկտեմբերի 2012 թվականին արված հայտարարությամբ, մի շարք բնապահպանական քաղաացիական նախաձեռնություններ ՀՀ բնապահպանության նախարարությանը ներկայացրել էին այսպես կոչված «փոքր ՀԷԿ-երի» կառուցման ծրագրի վերաբերյալ պահանջներ` դրանց կատարման համար սահմանելով կոնկրետ ժամկետներ:  Նույն օրը բնապահպանության նախարարությունում տեղի ունեցած քննարկման արդյունքում նախարարը հրահանգել էր ստեղծել աշխատանքային խումբ, որը 10-օրյա ժամկետում պետք է ուսումնասիրի Գետահովիտ համայնքում կառուցված եւ կառուցվող «Խաչաղբյուր 1» եւ «Խաչաղբյուր 2» փոքր ՀԷԿ-երին առնչվող հարցերը:

           Մենք գտնում ենք, որ նշված ՀԷԿ-երի կառուցման թույլտվություն տրամադրելու շրջանակներում նշված աշխատանքային խումբը պետք է ուսումնասիրի առնվազն`

 ա/ «Խաչաղբյուրեւ «Խաչաղբյուրփոքր ՀԷԿ-երի ՇՄԱԳ-ի փորձաքննությունն իրականացրած փորձագետների եւ փորձաքննական եզրակացությունները հաստատած բնապահպանության նախարարի գործողությունների օրինականության հարցերը,

 բ/ պետական պաշտոնյաների եւ մասնավոր ընկերությունների անօրինական գործողությունների հետեւանքով Հայաստանի Հանրապետությանը եւ Գետահովիտ համայնքին պատճառված էկոլոգիական եւ տնտեսական վնասի չափերը,

          Հարկ ենք համարում նշել նաեւ, որ միայն Գետահովիտ համայնքով փոքր ՀԷԿ-երի հիմնախնդիրը չի կարող սահմանափակվել: Անհրաժեշտ է կատարել վճռական եւ համալիր քայլեր այդ օբյեկտների ունեցած բնապահպանական եւ սոցիալ-տնտեսական ազդեցությունները ուսումնասիրելու եւ գնահատման համապատասխան չափորոշիչներ մշակելու ուղղությամբ:

          Մենք պնդում ենք այն պահանջը, որ պետք է անհապաղ եւ անվերապահորեն կասեցվեն կառուցվող բոլոր փոքր ՀԷԿ-երի շինարարության թույլտվությունները, մինչեւ մշակվեն փոքր ՀԷԿ-երի ունեցած բնապահպանական եւ սոցիալ-տնտեսական ազդեցության համալիր եւ գիտականորեն հիմնավորված մեթոդաբանություններ: Ավելին, մեթոդաբանության մշակումից հետո պետք է վերագնահատվեն արդեն իսկ գործող բոլոր փոքր ՀԷԿ-երի գործարկման թույլատրելիությունը` ելնելով մշակված համալիր չափանիշներից:

         Վերահաստատելով մեր առաջին հայտարարությամբ ներկայացված պահանջները`

 1. Բնապահպանության նախարարին ու նախարարության պատասխանատու պաշտոնյաներին հորդորում ենք անհապաղ` մեկ-երկու օրվա ընթացքում, սկսել «Խաչաղբյուրեւ «Խաչաղբյուրփոքր ՀԷԿ-երին առնչվող հարցերն ուսումնասիրող աշխատանքային խմբի իրավասությունների շրջանակի սահմանումը.

 

2. Ընթացիկ շաբաթվա մեջ նախաձեռնել, որպեսզի ՀՀ վարչապետի կողմից ձեւավորվի նոր` միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի ոլորտը եւ կմշակի փոքր ՀԷԿ-երի` շրջակա միջավայրի վրա, ինչպես նաեւ սոցիալ-տնտեսական ազդեցությունների գնահատման համալիր մեթոդաբանություն:

Միջգերատեսչական աշխատանքային խմբում պետք է առնվազն ներկայացված լինեն բնապահպանության, գյուղատնտեսության, էկոնոմիկայի, տարածքային կառավարման, արտակարգ իրավիճակների, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների, ինչպես նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համապատասխան ոլորտի մասնագետներ եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ.

 3. Մեկ շաբաթվա ընթացքում ձեռնարկել վարչարարական միջոցներ՝ արդեն իսկ կառուցման թույլտվություն ստացած փոքր ՀԷԿ-երի շինարարության գործընթացները կասեցնելու ուղղությամբ` մինչեւ դրանց ազդեցության գնահատման համալիր մեթոդաբանության մշակումը միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից:

 Ակնկալում ենք սեղմ ժամկետում ստանալ գրավոր պատասխան:

 Հ. Գ. Փոքր ՀԷԿ-երին առնչվող մեր հայտարարություններում առաջ քաշված պահանջների իրավական, բնապահպանական եւ սոցիալ-տնտեսական հիմնավորումների մասին տեղեկանքը կներկայացնենք լրացուցիչ:

 Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն,

 «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն

 «Խոսրովի անտառ» քաղաքացիական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը