«Գուգլ» ընկերությունը հայտարարել է, որ իրեն պատկանող «Յութուբ» տեսանյութերի տիրույթը այսուհետև որոշակի փոփոխությունների կենթարկվի. տեսանյութերի երևալու առաջնահերթությունը հաշվվելու է ոչ թե «քլիքերի» քանակով, այլ դիտման տևողությամբ։ Այս մասին տեղեկացնում է «Вести»-ն:
Այսպես, նոր սկզբունքի համաձայն՝ որքան ավելի երկար է այս կամ այն տեսանյութը իր վրա պահում միջին վիճակագրական օգտատիրոջ ուշադրությունը, այնքան ավելի է բարձրանում դրա երևալու հաճախականությունը, և «քլիքների» քանակն արդեն էական չէ։ Այսինքն՝ գլխավոր էջում այսուհետ առաջին հորիզոնականներում են լինելու ոչ թե ամենից շատ «քլիք» հավաքած, այլ ամենաշատը ու երկար դիտված նյութերը: Այս կերպ ռեսուրսը կխափանի այն օգտատերերի գործունեությունը, որոնք իրենց տեսանյութերի դիտման քանակն արհեստականորեն բարձր են պահում «քլիքների» միջոցով:
«Քլիք»–ն այլևս էական չէ. «Յութուբ»–ի նոր որոշումը