Լրահոս

16.10.2012 09:52


Իսրայելի խորհրդարանի գործող կազմը կլուծարվի. Քնեսեթի որոշումը

Իսրայելի խորհրդարանի գործող կազմը կլուծարվի. Քնեսեթի որոշումը

Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը, հոկտեմբերի 15-ի ուշ երեկոյան հաստատել է խորհրդարանի արձակման և արտահերթ ընտրությունների նշանակման մասին կառավարության օրինագիծը: Հօգուտ ինքնալուծարման օրինագծի՝ միաձայն քվեարկել են բոլոր ներկա 100 խորհրդարանականները: Այս մասին հայտնում է «Ասոշիեյթեդ փրես»-ը:

Նոր ընտրությունները կանցկացվեն 2013թ. հունվարի 22-ին: Քննարկմանը նախորդել են բանավեճերը, որոնց ընթացքում վարաչպետ Բենյամին Նաթանյահուն խոսել է երկրի կառավարության նվաճումների մասին, իսկ ընդդիմությունը, իր հերթին, կոշտ քննադատություն է հնչեցրել:

Հիշեցնենք, որ խորհրդարանի ներկա կազմն արձակելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին Նաթանյահուն հայտարարել էր հոկտեմբերի 9-ին: Նա այդ քայլին է դիմել` պետական բյուջեին վերաբերող հարցերի շուրջ երկրի իշխանությունների համաձայնության չգալու պատճառով:

Այս խորագրի վերջին նյութերը