Լրահոս

16.10.2012 09:42


Այսօր հայկական մամուլի օրն է

Այսօր հայկական մամուլի օրն է

Հոկտեմբերի 16-ին Հայաստանում նշում են հայկական մամուլի օրը։ 1794թ. այս օրը Հնդկաստանի Մադրաս քաղաքում տպագրվել է առաջին հայկական ամսագիրը՝ «Ազդարարը», որը լույս է տեսել 1794-1796 թթ՝ ամիսը մեկ անգամ։

Ընդհանուր առմամբ տպագրվել է պարբերականի 18 համար, որոնք ներկայացնում էին թե՛ քաղաքական ու տնտեսական, թե՛ մշակութային լուրեր ու ստեղծագործություններ։  Պարբերականը հրատարակել է Հարություն Շմավոնյանը։ 2004թ. ապրիլի 22-ից «Մամուլի աշխատակցի» տոնը հաստատվել է որպես «Հայկական մամուլի օր»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը