Լրահոս

16.10.2012 09:23


Ո՞րն է Կոկա-Կոլայի վնասը

Ո՞րն է Կոկա-Կոլայի վնասը

Կոկա-Կոլան Ամերիկայի յուրօրինակ սիմվոլն է: Այս ըմպելիքը Ատլանտայի դեղագործ Ջոն Փեմբերտոնի գյուտն է: Իր գործը նա արտոնագրել էր դեռ 1886թ., և սկզբնապես Կոկա-Կոլան վաճառվում էր որպես դեղ` նյարդային խանգարումների և իմպոնտենցիայի դեմ: Կոկա-Կոլայի տոնուսը բարձրացնող ազդեցությունը պայմանավորված էր նրա մեջ ներառվող բաղադրամասերով՝ կոկա բույսերի տերևների էքստրակտով և կոլա բույսի պտուղների հանուկով:

Կոկա բույսը ոչ այլ ինչ է, եթե ոչ հումք կոկաինի արտադրման համար: Զարմանալի է, որ XIX դարում կոկաինը դեղ էր համարվում: Կոկաինի օգտագործման արգելքը կիրառության մեջ մտավ ավել ուշ՝ 1903 թ.: Այդ պահից սկսած Կոկա-Կոլայի բաղադրությունը փոխվեց, կոկաին նրա մեջ այլևս չկար, բայց ըմպելիքի բնական համեմունքների հստակ բանաձևը գաղտնի դարձրին: Այդ բանաձևը փորձել են վերծանել շատերը, բայց` ապարդյուն:

Վստահությամբ մի բան կարելի է ասել՝ Կոկա-Կոլայի մեջ կոկաին չկա, բայց այդ դեպքում ինչու՞մ է կայանում Կոկա-Կոլայի վնասը: Քիմիական անալիզը ցույց է տալիս, որ հայտնի գազով այդ ըմպելիքի մեջ կա ոչ պակաս վտանգավոր բան, այն է՝ օրթոֆոսֆորային թթու: Այս քիմիական միացությունը արդյունաբերության մեջ օգտագործվում է մետաղից ժանգի հեռացման համար: Օրթոֆոսֆորային թթուն մտնում է նաև ֆրեոնների կազմի մեջ` արդյունաբերական սառցախցիկների համար:

Դժբախտաբար, օրթոֆորսֆորային թթուն սննդի արդյունաբերության մեջ թույլատրվել է կիրառել, ներկայանում է E338 սննդային հավելման անվան տակ: Այս հավելումը որպես թթվայնության կարգավորիչ օգտագործվում է գազային ըմպելիքներ արտադրող շատերի կողմից: Բացառություն չէ նաև Կոկա-Կոլա ընկերությունը:

Վերջերս անց է կացվել փորձ. օրթոֆոսֆորային թթվի մեջ մտցրել են մարդկային ատամ: Որոշ ժամանակ անց ատամը քայքայվել է: Իսկ այժմ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ձեր ատամների հետ, եթե մշտապես օգտագործեք այդ ըմպելիքը:

Բայց օրթոֆոսֆորային թթուն հռչակավոր է դարձել ոչ միայն նրանով, որ քայքայում է ժանգը, թեյնիկների նստվածքը, զուգարանակոնքի կրային փառը և մեր ատամները: Պարզվում է, որ այն կործանարար ազդեցություն ունի նաև ոսկրային համակարգի վրա, քանի որ ոսկերից լվանում է կալցիումի աղերը:

Ոսկրերից լվացված կալցիումի աղերն արյան միջոցով հասնում են երիկամներ և բյուրեղների տեսքով նստվածք առաջացնում, որն էլ հանգեցնում է քարերի առաջացմանն ու պատճառ դառնում դժվար բուժման ենթարկվող միզապարկի հիվանդությունների ձևավորմանը:
Կոկա-Կոլայի բաղադրության մեջ մտնում է նաև ազորուբին և կարմաուզին՝ արհեստական սննդային ներկանյութեր, որոնք արտադրողները ծածկագրել են E122 և E124 կոդերով: Ինչպես ցույց են տալիս եվրոպացի գիտնականների հետազոտությունները, այս ներկանյութերը վնասում են երիկամների կեղևային շերտը: Հենց այդ պատճառով ազորուբինը և կարմաուզինը արգելված են Եվրոպայում: Դժբախտաբար, Ռուսաստանում այդ ներկանյութերի օգտագործումն օրինականացված է:

Կոկա-Կոլայի բաղադրության մեջ օգտագործվում է բոլորին հայտնի կոֆեինը: Կոֆեինը խթանող ազդեցություն է ունի նյարդային համակարգի վրա։ Նրա ազդեցությամբ արագանում է սրտի աշխատանքը, բարձրանում արյան ճնշումը: Սակայն մոտ 3-6 ժամ անց կոֆեինի խթանող ազդեցությունն անցնում է, որին փոխարինելու են գալիս հոգնածությունը, թուլությունը, աշխատունակության անկումն ու դեպրեսիան:
Կոկա-Կոլայի ավանդական բաղադրատոմսում կա մեծ քանակությամբ շաքարավազ՝ 1 բաժակ ըմպելիքին` 5 ամբողջական թեյի գդալ: Կասկածամիտները կասեն, որ կա առանց շաքարի դիետիկ Կոկա-Կոլա: Այդ դեպքում` ի՞նչն է ապահովում դիետիկ Կոկա-Կոլայի քաղցր համը: Ահա` ևս մի սննդային հավելում, E951 կամ` ասպարտամ: 2005 թ. իտալացի գիտնականները կենդանիների վրա փորձարկել են ասպարտամը և եկել այն եզրակացության, որ այդ սննդային հավելումը հրահրում է չարորակ ուռուցքների գոյացումը: Դիետիկ Կոկա-Կոլան չպետք է խմեն նաև դիաբետով տառապող հիվանդները, քանի որ ասպարտամը շաքարի մակարդակն արյան մեջ դարձնում է անվերահսկելի: Դիետիկ Կոկա-Կոլան չի օգնի նաև նիհարել ցանկացողներին՝ ասպարտամը հրահրում է բարձր ախորժակ: 


Կարևոր է: Ասպարտամը բացարձակապես հակացուցված է այնպիսի հիվանդության ժամանակ, ինչպիսին է ֆենիլկետոնուրիան:
Չնայած Կոկա-Կոլայի վնասակարության վերաբերյալ գիտնականների զգուշացումներին, այն առաջվա պես շարունակում է մնալ ամենահայտնի ըմպելիքը Երկրի վրա: Այս երևույթը բացատրել դժվար է: Հնարավոր է այս ըմպելիքի հաջողությունը գրագետ գովազդի մեջ է,միգուցե նաև` օգտագործողների կոֆեինային կախվածության մեջ:Այս հոդվածն ընդամենը մտածելու առիթ է տալիս՝ խմե՞լ, թե՞ չխմել այս ըմպելիքը. որոշողը դուք եք:

  Աղբյուր՝ med-practic.com

Այս խորագրի վերջին նյութերը