Քաղաքական

16.10.2012 08:19


Քաղաքական աստղագուշակ-7

Քաղաքական աստղագուշակ-7

 Աստղերի ուշադրության կենտրոնում է Գալուստ Սահակյանը

Սկսենք այն բանից, որ աստղերը (հիշելով վերջին Գ. Սահակյանի հայտարարությունը) մի պահ չէին հավատում, որ Գալուստ Գրիգորիչը ընդհանրապես գոյություն ունի: Սակայն հետո որոշվեց, որ շատ բան կա խոսելու, և աստղերը որոշեցին դեռևս հավատալ Գ. Սահակյանի  առկայությանը:

Գալուստ Սահակյանի ղեկավար Մարսը իրեն ուզում է հետևյալը հուշել՝Անտարկտիկայում ամեն օր տոննաներով հալչում են սառույցներ, ինչը հանգեցնում է օվկիանոսի մակարդակի բարձրացմանը, ինչը իր հերթին որոշակի զարգացումների դեպքում կսպառնա մարդկության գոյությանը: Իսկ Գալուստ Գրիգորիչը որպես ՀՀԿ խմբակցության ղեկավար հանդես չի գալիս մեկնաբանություններով այդ հարցի վերաբերյալ:Փաստորեն նա ուզում է, որ մարդկությունը կործանվի: Այս պատճառովաստղերը, Մարսի աջակցությամբ, խնդրում են, որ ԱԺ-ն զրկի Գալուստ Սահակյանին պատգամավորական անձեռնմխելիությունից, քանի որ նա դրսևորել է ծայրահեղ անպատասխանատվություն գլոբալ հարցերում՝ նա ոչ միայն անտեսել է Անտարկտիկայի խնդիրները, այլ նաև 2008-2009 թթ. չիկանխել Դարֆուրի կոտորածները: Երկիր մոլորակը պահանջում է պատասխան Գալուստ Գրիգորիչից:

Էկլիպտիկայի աստիճանի հետ կապված աստղերը մի հարց ունեն պարոն Սահակյանին՝ «գլխից բռնել», «Տարոն ջան, սիրուն չի, ապամոնտաժել», «ատկատներ» ծրագրի շրջանակներում չի՞ քննարկվելու այն հարցը, որ պատգամավորների որդիները հանկարծակի հայտնվում են նախարարություններում, օրինակ՝ փոխնախարարների պաշտոններում:

Պարոն Սահակյանի էկզալտ՝ Արևը, վերջերս նկատել է, որ ըստ Գալուստ Գրիգորիչի՝ նախագահական ընտությունների հաղթողը արդեն պարզ է (դա պետք է լինի Խաչիկ Ասրյանի «արևածածկը»), և այդ հարցով ուզում է մի բան պարզել.հայ-թուրքական քիրվայության ժամանակ, երբ իրեն «քշերով» զանգահարեցին և հարցրեցին, թե ի՞նչ նա կասի Սերժ Սարգսյանի «գիշերային նախաձեռնության» մասին, Գյուլին ֆուտբոլի հրավիրելու հետ կապված, Գալուստ Գրիգորիչը այնքան զարմացած էր, որ ասեց՝ «դե դա սադրանք է», և այդպիսի բան հնարավոր չէ: Իսկ առավոտյան պարզվեց, որ լավ էլ հնարավոր է: Ուստիպետք չէ ժամանակից առաջ ընկնել, այլ դեպքում կհայտնվեք «անկախ վերլուծաբան» Ստյոպա Սաֆարյանի վիճակում` ԲՀԿ-ի կոալիցիա չմտնելուհետ կապված: Նա էլ էր ժամանակից շուտ «վերլուծություններ» անում, իսկ վերջում մնաց Տիգրան Սարգսյանի սիրած «կոտրած տաշտակի» արջև:

Աստղերը Անդրոմեդայի համաստեղությունից նաև ուզում են ասել, որ շատ մեծ հետաքրքրությամբ հետևում էին այն բանին, երբՍերժ Սարգսյանը ջանք ու եռանդ չէր խնայում ԲՀԿ-ին ճնշելու, ախ կներեք... համոզելու  հարցում, որ այդ ուժը կոալիցիա մտնի, Գալուստ Սահակյանը «տժում էր» Հոկտեմբեր գյուղում, ևայդ ամենը հեռարձակվում էր մարզի հեռուստատեսությամբ: Բա եղա՞վ, պարոն Սահակյան: Բա ինչո՞ւ չէիք օգնում ԲՀԿ-ին «համոզելու» հարցում: Ինչպես կասեր «Հայոց արծիվների» «արևածածկը»՝ «սիրուն չի»:

Հ.Գ. Աստղերը խորհուրդ են տալիս պարոն Սահակյանին հրաժարվել վատսովորությունից՝ սեպտեմբերի 1-ին շրջել դպրոցներով: «Բարի գալուստ» բառակապակցությունը այլ բովանդակություն ունի:

«Քաղաքացիական հասարակություն»

Այս խորագրի վերջին նյութերը