Լրահոս

15.10.2012 17:12


Ամփոփվում են ՀՀ ԱԻՆ–Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալություն համատեղ ծրագրերը

Ամփոփվում են ՀՀ ԱԻՆ–Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալություն համատեղ ծրագրերը

Վաղը` հոկտեմբերի 16-ին՝ ժամը 9։30-ին, «Էրեբունի Պլազա» հյուրանոցում (9-րդ հարկ) տեղի կունենա ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և Ճապոնիայի զարգացման միջազգային գործակալության համատեղ «Հայաստանում սեյսմիկ ռիսկի գնահատման և կառավարման պլանավորման» երկամյա ծրագրի պաշտոնական ամփոփումը։ Համակարգող հանձնաժողովը կներկայացնի ծրագրի արդյունքները։

 2010-2012թթ. ընթացքում ճապոնացիների աջակցությամբ`

- գնահատվել է Երևանի սեյսմիկ վտանգը և մշակվել մայրաքաղաքում հնարավոր ուժեղ երկրաշարժի սցենարը.

-    վերլուծվել է Երևանի շենք-շինությունների խոցելիությունը.

-   պատրաստվել է սեյսմիկ աղետի կառավարման պլան.

-  ներդրվել է Երևանում սեյսմիկ ինտենսիվության բաշխման նոր համակարգ` հիմնված 5 ժամանակակից թվային սեյսմոգրաֆների վրա։

 Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ արտակարգ իրավիճակների, քաղաքաշինության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, Գիտությունների ազգային ակադեմիայի, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալություն և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։ 

Այս խորագրի վերջին նյութերը