Լրահոս

15.10.2012 15:41


ԵՄ–ը սիրիական ավիաընկերությունների համար փակում է օդային տարածքը

ԵՄ–ը սիրիական ավիաընկերությունների համար փակում է օդային տարածքը

«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝  Լյուքսեմբուրգում Եվրոպական Միության արտգործնախարարների նիստի ընթացքում ընդունվել է Սիրիայի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը։

Նոր պատժամիջոցներով արգելվում է սիրիական ավիաընկերությունների ինքնաթիռների թռիչքը ԵՄ տարածքով, ինչպես նաև Սիրիա զենք տեղափոխող այլ երկրների օդային և ծովային փոխադրամիջոցների ապահովագրումը ԵՄ տարածքում։

 Միաժամանակ, սիրիացի ֆիզիկական և իրավաբանական անձանց «սև ցուցակը» համալրվել է նոր անուններով. նրանց տեղաշարժը ԵՄ տարածքում սահմանափակվում է, ինչպես նաև սառեցվում են վերջիններիս ֆինանսական ակտիվները։ Նոր ցուցակում 28 պաշտոնյա է ընդգրկվել։

Այս խորագրի վերջին նյութերը