Լրահոս

15.10.2012 14:28


ՀՀԿ–ական պատգամավորը չգիտի՝ կաթողիկոսին դուր եկա՞վ «Սերեբրո» խումբը

ՀՀԿ–ական պատգամավորը չգիտի՝ կաթողիկոսին դուր եկա՞վ «Սերեբրո» խումբը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը երեկ Երևանին նվիրված տոնական հրավառության պատճառով «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի տանքում բռնկված հրդեհը և նախընտրական հանդիպման ժամանակ ՀՀԿ–ի փուչիկների պայթյունը իրար հետ նույնացնելը սխալ է համարում։ Այսօր լրագրողներին նա ասել է, որ երեկվա հրդեհը տեխնիկական խնդիրների արդյունք էր, ինչպես օրինակ Հայաստան–Իտալիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ առանց մեկնաբանի հեռարձակումն էր:

Փուչիկների հարցը քաղաքականացնելը ճիշտ չէ: Գլուխս խոնարհում եմ փուչիկների դեպքից տուժած այն երիտասարդների առաջ, ովքեր ըստ պատշաճի հասկացան ստեղծված իրավիճակը և չքաղաքականացրեցին: Ինչո՞ւ չեք ասում, որ ֆուտբոլի ժամանակ 34 րոպե առանց մեկնաբանի հերարձակում էր գնում,-ասել է նա:

Ինչ վերաբերում է երեկվա տոնական միջոցառումների եզրափակիչ համերգի ժամանակ ռուս աստղերի ներկայությանը, ովքեր ելույթ էին ունենում ՀՀ նախագահի և կաթողիկոսի առջև, և որը սոցիալական ցանցերում բուռն քննադատության պատճառ դարձավ, ՀՀԿ–ական պատգամավորն ասել է.

–Եզրափակիչ համերգը տանից եմ դիտել և հավանել եմ: Մեկը կարող է հավանել Վերա Բրեժնևային, մյուսը ասել, որ Հայկոն լավ է երգում կամ ձայն չունի: Ես չգիտեմ` կաթողիկոսին դուր եկա՞վ «Սերեբրո» խումբը, թե՞ ոչ: Ինքս քաղաքային իշխանությունների ներկայացուցիչ չեմ և չգիտեմ, թե ինչ կերպ է կատարվել ելույթ ունեցողների ընտրությունը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը