Լրահոս

19.01.2011 10:38


«Միկան» այսօր հանդիպելու է ադրբեջանական «Ինտեր»-ի հետ

«Միկան» այսօր հանդիպելու է ադրբեջանական «Ինտեր»-ի հետ

Այսօր Աշտարակի «Միկա» ֆուտբոլային ակումբը, որը Հայաստանի ազգային առաջնությունում 4-րդ տեղն էր զբաղեցել, Անկախ պետությունների համագործակցության գավաթի քառորդ եզրափակչում հանդիպելու է Ադրբեջանի չեմպիոն «Ինտեր»-ի հետ։ Խաղը կայանալու է Սանկտ-Պետերբուրգում։

Միկան իր խմբում զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ մրցակիցը՝ առաջին։

Հիշեցնենք, որ ԱՊՀ գավաթի խաղարկությունում 2010-ի ազգային առաջնությունում 4-րդ հորիզոնականը զբաղեցրած «Միկայի» մասնակցությունը հնարավոր դարձավ, երբ մրցաշրջանի երեք լավագույն թիմերը' «Փյունիկը», «Բանանցը» և «Ուլիսը», տարբեր պատճառաբանություններով հրաժարվեցին մրցաշարին մասնակցելուց:

 

 

Այս խորագրի վերջին նյութերը