Լրահոս

15.10.2012 20:06


Կանցկացվեն «Ուրախ մեկնարկներ» ընտանեկան մարզական խաղերը

Կանցկացվեն «Ուրախ մեկնարկներ» ընտանեկան մարզական խաղերը

 ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպության հետ համատեղ, անցկացնում է «Ուրախ մեկնարկներ» ընտանեկան մարզական խաղերը:

Խաղերը տեղի կունենան հոկտեմբերի 16-ին «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպության մարզադահլիճում:

Նման միջոցառումները կնպաստեն հաշմանդամների շրջանում սպորտի մասսայականացման զարացմանը, առողջ կենսակերպի և սոցիալական հավասարության գաղափարների արմատավորմանը: Չնայած «Ուրախ մեկնարկները» տեղի է ունենալու առաջին անգամ, նախատեսվում է այն դարձնել ավանդական: «Ուրախ մեկնարկներ» խաղերը կօգնեն հասարակության տարբեր խավերի շրջանում արմատավորել ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու և մարմնակրթության մշակույթը:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը աջակցելով նման միջոցառուների կայացմանը, խթանում է հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավմանը և նրանց ինտեգրմանը հասարակական կյանքի մարզական ոլորտում:

Այս խորագրի վերջին նյութերը