Հարցազրույց «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր ԼարիսաԱլավերդյանի հետ
–Դուք ի սկզբանե համաձայն չէիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» համագործակցությանը։ Հիմա ի՞նչ կարծիք ունեք այդ երկու կուսակցությունների նախագահների վեճի մասին։
–Ես դեմ էի, որովհետև գտնում էի՝ անկախ մարդկային ռեսուրսի որակից՝ ճանապարհ չանցած, միասնական գործունեություն չծավալած որևէ երկու կամ երեք քաղաքական կամ հասարական ուժերի բանակցություններո՛վ միավորումը չի կարող դրական արդյունք բերել։ Իմ կարծիքը հիմնվել է միջազգային ու ազգային պրակտիկայի և տեսության վրա։
–Այժմ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Խաչատուր Քոքոբելյանը միմյանց հասցեին փոխադարձ վիրավորանքներ են հնչեցնում։ Բայց օրինակ հենց Րաֆֆի Հովհաննիսյանն արդյոք առաջին հերթին իրե՞ն չպետք է մեղադրի, որովհետև ի սկզբանե էլ պարզ էր, որ դա արդյունավետ համագործակցություն չէ։
–Գիտեք, այդ դյուրահավատությունը մարդկային առումով ներելի է, բայց քաղաքական առումով այսպիսի ձախողումների է բերում։ Դա կարող է՝ դաշտի չիմացությունն էր կամ խոսքին հավատալու Րաֆֆիի ունակությունը ասեմ, թե մշտական իր սովորությունը։ Ինքը շատ ավելի է վստահում ասված խոսքին, մանավանդ՝ Հայաստանում էսպիսի բան կա՝ տղամարդիկ իրար հետ խոսեցին, ստացան, գոհունակությամբ նշեցին և այլն։ Ես շատ ավելի պրակտիկ եմ այդ առումով և շատ ավելի իրատեսական։
–Այսինքն՝ Րաֆֆի Հովհաննիսյանն իր միամտությունի՞ց տուժեց։
–Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի դյուրահավատ է, քան պահանջվում է քաղաքականության մեջ։ Միամտություն, այո՛։ Կրկնում եմ, մարդկային առումով դա վատթարագույն որակներից չէ, ուղղակի հայաստանյան քաղաքական դաշտում պետք է հիմնվել ավելի այլ բաների վրա։
–Բայց չէ՞ որ որոշ վերլուծաբանների կողմից Րաֆֆի Հովհաննիսյանին բազմաթիվ նախազգուշացումներ եղան, որ այդ համագործակցությունն ի վերջո այսպես է ավարտվելու, և որ «Ազատ դեմոկրատներն» իշխանության դաշտից են։ Դուք համամի՞տ եք, որ այդ կուսակցությունը իշխանության դրածոն էր «Ժառանգության» մեջ։
–Ես չեմ կարող այդպես ասել, որովհետև այդտեղ բազմագործոն տարր կա՝ մեկ գրում էին, որ իրենք Ամերիկայի դրածոն են, մյուսը՝ իշխանության և այլն։ Այնպես որ, ես այստեղ կրկնում եմ՝ չի՛ կարելի անցնել այն էլ երկարատև թվացյալ ճանապարհ՝ չունենալով արդեն իսկ նախնական՝ դրական արդյունքներով համագործակցություն։ Եվ դրա մեջ կմտնի և ձեր կասկածը։ Ես ինֆորմացիա այդպես չունեմ, բայց կասկածները տեղ ունեն, անշուշտ։
–Կարելի՞ է ասել, թե այս ձախողումից հետո «Ժառանգությունը» լուրջ խնդիրների առաջ է կանգնելու։
–«Ժառանգությունը» մեկ հարվածից հետո կարողացե՛լ է ոտքի կանգնել, ես 2009թ. մասին եմ խոսում։ Հուսամ, որ այս հարվածից հետո էլ կարող է իր մեջ ուժ գտնել։ Ես դա ասում եմ զուտ քաղաքագիտական ցանկություն ունենալով։ Չի կարելի այսպիսի հարվածներից հետո խաչ քաշել կուսակցության վրա։ Պետք է ասեմ, որ լայն հասարակությունը հիմնականում ճանաչում է 2007-2012թթ. խորհրդարանական խմբակցությա՛ն պատգամավորներին, իսկ ծանոթ եմ նաև ակտիվի հետ, ովքեր թեկուզ քիչ են, բայց ապացուցում են՝ ճիշտ չէ կարծիքը, որ «Ժառանգությունը» չունի ակտիվ խավ։
–Իսկ խմբակցության ճակատագի՞րն ինչ պետք է լինի, չէ՞ որ այդ խմբակցությունից ըստ էության միայն անունն է մնացել, իսկ բուն «Ժառանգությունից» ընդամենը երկուսն են պատգամավոր։
–Թող ինձ ների Խաչատուր Քոքոբելյանը, բայց ես կարծում եմ, որ նա մի քիչ շտապել է։ Ես չեմ կարծում, որ չի կարելի այդպես կտրուկ ընտրողների վստահությունը, քվեն արհամարհել։ Նա «Ժառանգություն» խմբակցությունո՛վ էր ընտրվել, «Ժառանգություն» խմբակցությունը որպես միավոր է մտել ԱԺ՝ այն ձայների շնորհիվ, որոնք տրվել են։ Չի՛ կարելի այդպիսի կտրուկ հայտարարություններ անել։ Ես չեմ արգելում, բայց ես ինձ երբեք թույլ չեմ տա այդպիսի կտրուկ հայտարարություններով հանդես գալ, ինչպես արեց Քոքոբելյանը՝ ասելով, որ հնարավոր է՝ տրոհվի խմբակցությունը։
–Հնարավո՞ր է՝ այս պատմություններից հետո «Ժառանգության» հետ նորից համագործակցեք։
–«Ժառանգության» ակտիվը, ծրագիրը, «Ժառանգության» շատ–շատ անձինք ինձ համար մինչ այսօր դեռ այն որակն ունեն, այն բարձր գնահատականն եմ տալիս, որը չեմ տա որևէ մեկ այլին։ Այնպես որ, եթե ես պետք լինեմ, եթե իմ խոսքն անհրաժեշտ լինի, ես երբեք չեմ հրաժարվի։ Բայց դա համագործակցություն չէ, պարզապես ես խույս չեմ տա իրենց հետ աշխատելուց կամ խորհուրդ տալուց։ Առավել ևս, եթե «Ժառանգությունը» իր մեջ ուժ գտնի և վերականգնի իր դրական համագործակցությունը քաղաքացիական խմբերի հետ, այդտեղ ես հաստատ ե՛մ։
Լարիսա Ալավերդյան. «Քոքոբելյանն արհամարհեց ընտրողների քվեն»
Հարցազրույց «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հետ

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը