Լրահոս

15.10.2012 11:52


Եվա Ռիվասը հիվանդ չէ, իսկ իր տղամարդուց բաժանվել է

Եվա Ռիվասը հիվանդ չէ, իսկ իր տղամարդուց բաժանվել է

«BRAVO.am»-ը, հղում անելով Եվա Ռիվասի պրոդյուսեր Վալերի Սահարյանին, հոկտեմբերի 6-ին հայտնել էր, որ երգչուհու՝ մեկ տարի առաջ ծագած հիվանդությունը սրացում է ունեցել, նա Ռուսաստանում կրկին վիրահատվել է և հիմա գտնվում է վերականգնողական փուլում:  

Եվա Ռիվասը, տեղեկանալով մեծ աղմուկ բարձրացրած այս հոդվածի մասին, անձամբ է հարցազրույց տվել BRAVO.am-ին` առաջին հերթին նշելով հետևյալը.

«Աշխարհի տարբեր անկյուններից նամակներ եմ ստանում. մարդիկ անհանգստացած են իմ առողջական վիճակի համար: Ուզում եմ, որ բոլորն իմանան` ամեն ինչ լավ է, երկրորդ անգամ չեմ վիրահատվել: Երևանում նախորդ տարի վիրահատվելուց հետո բարդություններ չեն եղել, ես ոչ մի հիվանդություն չունեմ»:

Հարցին, թե ինչու են իր և պրոդյուսերի խոսքերը հակասում իրար, և ինչ է պատահել իրականում, երգչուհին պատասխանել է.

«Ոչ մի բան էլ չի պատահել, ես առողջ եմ: Չգիտեմ, գուցե Վալերիին ինչ-որ մեկը ապատեղեկացրել է: Ես լավ եմ և չեմ ուզում, որ իմ երկրպագուները, բոլորը մտածեն, թե հիվանդ եմ: Եթե որևէ մեկը մեղադրի, որ խաբում եմ, կարող եմ ապացուցել հակառակը, դա շատ հեշտ է»:

Հարցին՝ ինչո՞վ է զբաղված եղել Եվա Ռիվասը «լռության» շրջանում, նա պատասխանել է.

«Վերջին ամիսներին ոչինչ չեմ արել. կան որոշ նրբություններ, որոնց մասին հիմա չեմ ցանկանում խոսել: Ցավոք սրտի, աշխատելու հնարավորություն չեմ ունեցել, որովհետև դա ինձնից կախված չէր: Շատ եմ կարոտում Երևանը, իմ երկրպագուներին, բոլորին, համոզված եմ` շուտով նոր երգ կլինի, նոր տեսահոլովակ, որոնցով կզբաղվեմ առաջիկայում»։

Եվա Ռիվասը մանրամասներ է հայտնել նաև իր անձնական կյանքից.

«Չեմ ամուսնացել, նշանված էլ չեմ: Երեք տարի հանդիպելուց հետո` վերջերս բաժանվել եմ իմ տղամարդուց: Հիմա ես ազատ եմ և ամբողջ ուշադրությունս, էներգիաս ուղղված է աշխատանքի վրա. կարիերայովս եմ զբաղվելու»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը