Լրահոս

15.10.2012 11:16


Ավտոպատահար Բուժական-Արագյուղ ճանապարհին. վարորդը մահացել է

Ավտոպատահար Բուժական-Արագյուղ ճանապարհին. վարորդը մահացել է

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 08։00-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Բուժական-Արագյուղ ճանապարհի 7-րդ կմ-ին վթար է տեղի ունեցել:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 01։30-07։30-ն ընկած ժամանակահատվածում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել։

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ վթարի հետևանքով վարորդ, 34-ամյա Խաժակ Մհոյանը տեղում մահացել է: Կատարվում է քննություն:

 

Այս խորագրի վերջին նյութերը