ՀԲԱԿ-ը Հայաստանում նախաձեռնել է փոքր ջերմոցների զարգացման գործընթաց
Հայկական բերքի առաջմղման կենտրոնը (ՀԲԱԿ) նախաձեռնել է Հայաստանում փոքր ջերմոցների զարգացման գործընթաց, որի նպատակն է հնարավորություն ընձեռել անհատ գյուղացիներին և ֆերմերային տնտեսություններին, փոքրածավալ ներդրումներով կառուցել ու շահագործել նոր տեխնոլոգիաներով, ջերմախնայող, համեմատաբար բարձր բերքատվություն ապահովող թաղանթապատ ջերմոցներ:
Այս ուղղությամբ ՀԲԱԿ-ը աշխատանքներ է տանում ֆրանսիական, հոլանդական, իսրայելական և այլ երկրների ջերմոցներ արտադրող ընկերությունների հետ: Ընկերությունն արդեն ստացել է 400 քմ և ավել տարածքով մի քանի տիպի ջերմոցների կառուցման առաջարկներ: Կախված ջերմոցի տեսակից և չափերից ջերմոցի 1 քմ արժեքը կկազմի 12-30 ԱՄՆ դոլար: Աշխատանքներ են տարվում նաև այդ ջերմատներում մատչելի պայմաններով կաթիլային ոռոգման, ջեռուցման արդյունավետ, ինչպես նաև այլընտրանքային ջեռուցման համակարգերի ներդրման ուղղությամբ, ինչը կնվազեցնի ջեռուցման, ոռոգման և պարարտանյութերի օգտագործման համար կատարվող ծախսերը՝ դրանով իսկ բարձրացնելով ջերմատների արդյունավետությունը և մրցունակությունը: Նշված համակարգերը կարող են ներդրվել նաև ավելի վաղ կառուցված ջերմոցներում:
Ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսան Առաքելյանը նշեց, որ ՀԲԱԿ-ը պատրաստ է աջակցել, թե' արդեն կառուցված ջերմոցներում կաթիլային ոռոգման և ջեռուցման արդյունավետ համակարգերի ներդրմանը, թե' նոր ջերմոցների կառուցմանը:
ՀԲԱԿ-ը Հայաստանում նախաձեռնել է փոքր ջերմոցների զարգացման գործընթաց
Հայկական բերքի առաջմղման կենտրոնը (ՀԲԱԿ) նախաձեռնել է Հայաստանում փոքր ջերմոցների զարգացման գործընթաց, որի նպատակն է հնարավորություն ընձեռել անհատ գյուղացիներին և ֆերմերային տնտեսություններին, փոքրածավալ ներդրումներով կառուցել ու շահագործել նոր տեխնոլոգիաներով, ջերմախնայող, համեմատաբար բարձր բերքատվություն ապահովող թաղանթապատ ջերմոցներ:
Այս ուղղությամբ ՀԲԱԿ-ը աշխատանքներ է տանում ֆրանսիական, հոլանդական, իսրայելական և այլ երկրների ջերմոցներ արտադրող ընկերությունների հետ: Ընկերությունն արդեն ստացել է 400 քմ և ավել տարածքով մի քանի տիպի ջերմոցների կառուցման առաջարկներ: Կախված ջերմոցի տեսակից և չափերից ջերմոցի 1 քմ արժեքը կկազմի 12-30 ԱՄՆ դոլար:
Աշխատանքներ են տարվում նաև այդ ջերմատներում մատչելի պայմաններով կաթիլային ոռոգման, ջեռուցման արդյունավետ, ինչպես նաև այլընտրանքային ջեռուցման համակարգերի ներդրման ուղղությամբ, ինչը կնվազեցնի ջեռուցման, ոռոգման և պարարտանյութերի օգտագործման համար կատարվող ծախսերը՝ դրանով իսկ բարձրացնելով ջերմատների արդյունավետությունը և մրցունակությունը: Նշված համակարգերը կարող են ներդրվել նաև ավելի վաղ կառուցված ջերմոցներում: