Աշխարհ

15.10.2012 09:58


Սիրիան իր օդային տարածքը Թուրքիայի համար փակել է. թուրքերը նույն կերպ են պատասխանել

Սիրիան իր օդային տարածքը Թուրքիայի համար փակել է. թուրքերը նույն կերպ են  պատասխանել

Պաշտոնական Դամասկոսը երեկ հայտարարել է, որ փակում է իր օդային տարածքը Թուրքական ինքնաթիռների (այդ թվում՝ նաև քաղաքացիական) համար։ Որոշումը ուժի մեջ է մտել երեկ՝ գիշերվանից սկսած։ Սիրիական կողմի նման որոշման պատճառ է դարձել Անկարայում Մոսկվա-Դամասկոս թռիչքն իրականացնող ինքնաթիռի հարկադիր վայրէջքը թուրքական օդուժի նախաձեռնությամբ։

Ի պատասխան Սիրիայի քայլի՝ Թուրքիան ընդունել է նմանօրինակ որոշում և փակել իր օդային տարածքը սիրիական օդանավերի համար։ Այս մասին տեղեկացնում է «Ասոշիեյթեդ փրես»–ը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ի երեկոյան Մոսկվա–Դամասկոս չվերթն իրականացնող սիրիական օդանավը Անկարայում հարկադրաբար վայրէջք է կատարել թուրքական կողմի պահանջով։ Ինքնաթիռը խուզարկվել է, և բեռի մի մասը կալանքի տակ է վերցվել, քանի որ, ըստ թուրքական կողմի, այն ռազմական նշանակություն է ունեցել։ Սիրիական և ռուսական կողմերը հերքում են այդ բեռի ռազմական բնույթի մասին տեղեկատվությունը։ 

Այս խորագրի վերջին նյութերը