Լրահոս

15.10.2012 08:34


Երկրաշարժ Ադրբեջանի Զաքաթալա քաղաքից 27 կմ հյուսիս-արևմուտք

Երկրաշարժ Ադրբեջանի Զաքաթալա քաղաքից 27 կմ հյուսիս-արևմուտք

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը» տեղեկացնում է, որ հոկտեմբերի 14-ին՝՝ տեղական ժամանակով ժամը 14։13-ին, Ադրբեջանի տարածքում` ադրբեջանական Զաքաթալա քաղաքից 27 կմ դեպի հյուսիս-արևմուտք տեղի է ունեցել 5,5 մագնիտուդով երկրաշարժ:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 7-8 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41,810 և արևելյան երկայնության 46,450:

Երկրաշարժը զգացվել է Հայաստանի հյուսիս և հյուսիս-արևելյան շրջաններում և ԼՂՀ-ում 3-4 բալ, իսկ Երևանում 3 բալ ուժգնությամբ:

Երկրաշարժին նախորդել է 4 մագնիտուդով մեկ նախացնցում և հետևել 3,3-3,7 մագնիտուդով երեք հետցնցում:

Այս խորագրի վերջին նյութերը