Նազենի Հովհաննիսյանը ներողություն խնդրեց «ոչխարի հոտ»–ի համար
Հաղորդավարուհի և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում Հայաստան-Իտալիա խաղի մեր որոշ երկրպագուների ոչխարի հոտ էր անվանել, ինչը բուռն քննադատության ալիք բարձրացրեց:
Դրանից հետո իր էջում նա ներողություն է խնդրել այդ խոսքերի համար. «Անկեղծորեն ներողութուն եմ խնդրում, եթե ակամայից վիրավորել եմ որևէ մեկին, նման միտում չունեի։ Ընդամենն իմ կարծիքն էր և տեսածիս բարձրաձայնումը…վիրավորելու միտում չկար։ Ինչևէ, ես փակվում եմ իմ լռության մեջ, թողնում ձեզ «բարոյականների» հետ։ Հ.Գ. անզոր եմ լրատվամիջոցների շահարկումների դեմ անհավասար պայքարում…
Հ.Գ1 ներողութունս անկեղծ էր
Հ.Գ2 եթե իրոք այդքան խանգարում եմ մեր երկրում ՝գնամ»:
Նազենի Հովհաննիսյանը ներողություն խնդրեց «ոչխարի հոտ»–ի համար
Հաղորդավարուհի և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում Հայաստան-Իտալիա խաղի մեր որոշ երկրպագուների ոչխարի հոտ էր անվանել, ինչը բուռն քննադատության ալիք բարձրացրեց:
Դրանից հետո իր էջում նա ներողություն է խնդրել այդ խոսքերի համար.
«Անկեղծորեն ներողութուն եմ խնդրում, եթե ակամայից վիրավորել եմ որևէ մեկին, նման միտում չունեի։ Ընդամենն իմ կարծիքն էր և տեսածիս բարձրաձայնումը…վիրավորելու միտում չկար։ Ինչևէ, ես փակվում եմ իմ լռության մեջ, թողնում ձեզ «բարոյականների» հետ։
Հ.Գ. անզոր եմ լրատվամիջոցների շահարկումների դեմ անհավասար պայքարում…
Հ.Գ1 ներողութունս անկեղծ էր
Հ.Գ2 եթե իրոք այդքան խանգարում եմ մեր երկրում ՝գնամ»: