Լրահոս

13.10.2012 17:02


Նազենի Հովհաննիսյանը «ոչխարի հոտ» է անվանել ֆուտբոլի որոշ երկրպագուների

Նազենի Հովհաննիսյանը «ոչխարի հոտ» է անվանել ֆուտբոլի որոշ երկրպագուների

Նազենի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքայն  էջում գրել է. «…ՈՒղղակի չկարողացա ինձ զսպել և նկարեցի այն պահը, երբ խաղը դեռ չավարտված, մարդիկ՝ հոտի նման, ոչխարի հոտի նման՝ թիկունքն արած դաշտին, լքում էին մարզադաշտը…Դավաճանությունը էլ պոզով է լինում, թե պոչով։ Ազգային հավաքականը դեր դաշտում շարունակում եր սպորտային պայքարը, իսկ ԱԶԳս ս…սրիկայի ամենավառ դրսեվորմամբ շարունակում էր հոտային ու սողունային ծանրաքարշությամբ հոսել դեպի ելքը…ներեցեք կոպտության համար, բայց պատկերն իրոք զազրելի էր՜»։

Նազենիի այս գրածից հետո ֆեյսբուքում ակտիվ քննարկում է ծավալվել, և շատերը կոշտ ձևակերպումներ են տվել հեռուստահաղորդավարուհուն։ Դրանից հետո Նազենի Հովհաննիսյանը ափսոսանք է հայտնել, որ վիրավորել է մարդկանց։

Այս խորագրի վերջին նյութերը