Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձել է ԱԳՆ–ի շենքի վաճառքին և ընդգծել՝ թեև ասում են, որ դրա արտաքին տեսքը որևէ փոփոխության չի ենթարկվելու, բայց ինքը չի պատկերացնում, թե հյուրանոցի վերածվելու դեպքում ինչպե՞ս պետք է արտաքին տեսքը փոփոխության չենթարկվի։
Ճարտարապետների միության նախագահը մտահոգված է նաև, որ շենքի վաճառքի հարցը չի քննարկվել, կա՞ արդյոք մշակույթի նախարարության հետ կնքած պայմանագիր և այլն։
–Եթե չկա, ուրեմն սեփականատերը ինչ ուզի, կարող է անել,-ասել է Մ. Մինասյանը:
Ինչ վերաբերում է «Մեր հանճարները մեր կողքին են» նախագծին, ապա նրա կարծիքով՝ այդ քանդակներն արվել են գեղարվեստական ցածր մակարդակով, որոք միայն որպես էսքիզ կարող էին օգտագործվել.
–Ասում են, թե պատվերը նմա՛ն ձևով է իջեցված։ Դե, ուրեմն չպե՛տք է նման պատվեր լիներ։
«Հին Երևան» նախագիծն էլ, ըստ նրա, Հին Երևանը չէ, Հին Երևանի նմանակում է.
–Իսկական Երևանը Թամանյանի և նրա հետնորդների կառուցած Երևանն է: Վտանգն այնտեղ է, որ մոտենում ենք այդ քաղաքը քանդելուն:
Ճարտարապետների միության նախագահը մտահոգված է

7or.am