Վարչապետը փաստում է՝ Հայաստանում աղքատության ցուցանիշը խիստ վտանգավոր է
Այսօր Երևանի պետական համալսարանում մեկնարկած Հայկական տնտեսագիտական միության երկրորդ տնտեսագիտական եռօրյա համաժողովին անդրադառնալով Հայաստանի տեսությանը՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, թե 2012թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում է 8,3%, իսկ գնաճը՝ 2,2%։ «Սա նշանակում է, որ կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումները տալիս են դրական արդյունքներ»,–ասել է վարչապետը։
Այդուհանդերձ, ըստ նրա՝ տնտեսական աճը, տնտեսական ակտիվության ցուցանիշը կարևոր իցուցիչ է, սակայն շատ ավելի կարևոր է, որ քաղաքացիները տնտեսական աճը զգան իրենց կենսամակարդակի վրա: «Դեռևս մեծ անելիքներ ունենք, քանի որ հիմնական մարտահրավերները, որոնք մեր առջև կանգնած են, դեռևս մնում են նույնը՝ մենք պետք է կարողանանք հաղթահարել աղքատությունը Հայաստանում, որի տեսակակար կշիռը շուրջ 30% է, իսկ դա խիստ վտանգավոր ցուցանիշ է մեզ համար»,–նշել է վարչապետը։
Վարչապետը փաստում է՝ Հայաստանում աղքատության ցուցանիշը խիստ վտանգավոր է
Այսօր Երևանի պետական համալսարանում մեկնարկած Հայկական տնտեսագիտական միության երկրորդ տնտեսագիտական եռօրյա համաժողովին անդրադառնալով Հայաստանի տեսությանը՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, թե 2012թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում է 8,3%, իսկ գնաճը՝ 2,2%։ «Սա նշանակում է, որ կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումները տալիս են դրական արդյունքներ»,–ասել է վարչապետը։
Այդուհանդերձ, ըստ նրա՝ տնտեսական աճը, տնտեսական ակտիվության ցուցանիշը կարևոր իցուցիչ է, սակայն շատ ավելի կարևոր է, որ քաղաքացիները տնտեսական աճը զգան իրենց կենսամակարդակի վրա:
«Դեռևս մեծ անելիքներ ունենք, քանի որ հիմնական մարտահրավերները, որոնք մեր առջև կանգնած են, դեռևս մնում են նույնը՝ մենք պետք է կարողանանք հաղթահարել աղքատությունը Հայաստանում, որի տեսակակար կշիռը շուրջ 30% է, իսկ դա խիստ վտանգավոր ցուցանիշ է մեզ համար»,–նշել է վարչապետը։
7or.am