Լրահոս

13.10.2012 12:17


ԱՄՆ–ում երկու տարեկան աղջնակի մորը 99 տարվա ազատազրկման են դատապարտել. պատճառները միանգամայն հասկանալի են

ԱՄՆ–ում երկու տարեկան աղջնակի մորը 99 տարվա ազատազրկման են դատապարտել. պատճառները միանգամայն հասկանալի են

Տեխասցի ամերիկուհուն 99 տարվա ազատազրկման են  դատապարտել երկամյա դստերը ծեծելու համար: Հինգ երեխաների մայր 23-ամյա Էսկալոնան ընդունել է իր մեղքը: Իրավապահներին հաջողվել է պարզել, որ անցյալ տարվա սեպտեմբերին կինը հարվածել է իր դստեր փորին, ծեծել է նրան կաթի շշով, իսկ հետո ձեռքերը սոսնձով փակցրել է պատին: Բժիշկները ներգանգային արյունահոսություն, կողոսկրի կոտրվածք, բազմաթիվ արյունազեղումներ և կծած տեղեր են  արձանագրել երեխայի մարմնի վրա: Մի քանի օր շարունակ  աղջնակը կոմայի մեջ է եղել։ Այս մասին գրում է «Federal Press»-ը:

Դատապարտյալի մյուս երեխաները պատմել են, որ մայրը դստերը նման կերպ պատժել է, քանի որ նա դեռևս չէր կարողանում օգտվել գիշերանոթից: Այժմ բոլոր երեխաները տատիկի հսկողության տակ են:

Դատավճռի համաձայն՝ Էսկալոնան ներման համար դիմել  կարող է 30 տարի անց:  Միևնույն ժամանակ, մեղադրող կողմը կնոջ համար առաջարկել էր 45 տարվա ազատազրկում, եթե նա համաձայնի համագործակցել արդարադատության հետ: Սակայն դատական գործընթացի ընթացքում դատախազը համոզվել  էր, որ դատապարտյալը չի զղջացել իր արարքի համար, ուստի կինն արժանացել  է խստագույն պատժամիջոցի:

Այս խորագրի վերջին նյութերը