ԼՂՀ կառավարության գործունեության ծրագիրը հավանության է արժանացել
Ինչպես արդեն հաղորդվել է, ԼՂՀ կառավարությունը, ղեկավարվելով ԼՂՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի դրույթներով, սահմանված ժամկետում ԼՂՀ Ազգային ժողով է ներկայացրել կառավարության 2012-2017թթ. գործունեության ծրագիրը՝ միաժամանակ դնելով իր վստահության հարցը։ Ծրագրի քննարկումն Ազգային ժողովի հոկտեմբերի 11-ի լիագումար նիստում կայացել և ավարտվել է ժամը 12։00-ին։
Ելնելով այն հանգամանքից, որ մինչև հոկտեմբերի 12-ի ժամը 12։00-ն, այսինքն՝ ԼՂՀ Սահմանադրությամբ պահանջվող 24 ժամվա ընթացքում չի ներկայացվել կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ, կառավարության գործունեության ծրագիրը համարվում է հավանության արժանացած:

ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն